ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ բախվում են «մեծերի» շահերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է՝ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը: Սակայն միանշանակ է, որ անվտանգության սպառնալիքը սակայն բոլորովին միակողմանի չէ: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ լարվածությունն ու դիմակայությունը բերել է ՌԴ-ի համար լրջագույն սպառնալիքների, որոնցից մեկին էլ Մոսկվան այս օրերին բախվում է Կովկասում:
 
Ըստ էության, Թուրքիան, որն ի դեպ ՆԱՏՕ-ի անդամ է, հաստատվել է Ռուսաստանի համար անվտանգային ռազմա-քաղաքական կենսական գոտում՝ Կովկասում, ապակայունացնելով այն և Կովկաս ներկրելով նաև ահաբեկիչներ: Ռուսաստանը Թուրքիայի հետ տարիների գործակցությամբ փորձում էր հարվածել ՆԱՏՕ-ին, բերել դրա կազմաքանդման: Դա չի ստացվել, համենայն դեպս մինչ այժմ, եւ փոխարենը ստացվել է այն, որ Թուրքիան Մոսկվային փորձում է պայման թելադրել արդեն մի ռեգիոնում, որտեղ Մոսկվան համարվում էր միակ պայման թելադրողը, կամ գերակա թելադրողը: Մինչ Մոսկվան փորձում էր տարիներ շարունակ արգելակել ՆԱՏՕ-ի հաստատումը Վրաստանում, ռուս-ադրբեջանական սահմանում ահաբեկիչներով եւ ֆորմալ ռազմական ներկայությամբ հաստատվում է Անկարան: Ընդ որում, այստեղ իրավիճակն անգամ երկդիմի է: Թուրքիան ոչ միայն «անկախ քաղաքականություն վարող» է, ինչպես Վալդայում հավաստիացնում էր ՌԴ նախագահը, այլ մյուս կողմից նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է:
 
Ներկայումս Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնում Իդլիբի թուրքամետ գրոհայինների և ահաբեկիչների ճամբարներին, սակայն դա չի լուծում Կովկասի հարցը: Տարվելով Արևմուտքի հետ դիմակայության բարդույթներով՝ չբարդույթավորվելով Թուրքիայի հետ սիրախաղով, Ռուսաստանը բաց է թողել Անկարայի կովկասյան ճեղքումը: Այն կասեցնելու հարցում Մոսկվան այժմ ունի երկու հնարավորություն՝ հայկական բանակը, և Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածությունը, եթե իհարկե չխանգարեն բարդույթները: Փաստ է այն, որ Մոսկվայի համար ուղիղ ճակատը Կովկասում այլևս Ադրբեջանն է: Ու թեև Ռուսաստանը դեռևս փորձում է գտնել այդ իրողությունից խուսանավելու ուղիներ, դեռևս փորձում է պահել Ադրբեջանը, այդուհանդերձ այդ խնդիրը ռազմավարական հեռանկարում լուծելու համար թերևս չի մնացել այժմ Ադրբեջանից հրաժարվելու այլընտրանք:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular