ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը առա­ջար­կում է ձև­ա­վո­րել նա­խադպ­րո­ցա­կան այ­լընտ­րան­քա­յին կրթա­կան հաս­տա­տու­թյուն­ներ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանում նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի հետևանքով կրճատվել է նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը:

Հիշեցնենք, որ նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության ներքո են, և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն կապված է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Հաշվի առնելով մի շարք խնդիրներ, ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, «Save the children international» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն և «Աստղացոլք» ՀԿ) ձեռնարկած միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ:

Նախարարությունը նշում է՝ մոդելների ներդրման հիմնական խնդիրները մի քանիսն են։ Նախ՝ հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար: Հաջորդիվ լուծվում է մեկ այլ խնդիր։ Առաջարկվող մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում:

Նախարարությունը կարևորում է նաև այն, որ այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը, ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում: Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի իրականացվում:

Բացի դա, առաջնահերթություն է տրվում նաև այն բնակավայրերին, որոնք ընդգրկված են կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում և իրավասու են ստանալ սոցիալական աջակցություն, համայնքներին, որոնք բնակեցված են հիմնականում ազգային փոքրամասնություններով, ինչպես նաև ունեն սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ:

Բնակավայրի սոցիալտնտեսական կարգավիճակը սահմանվում է մարզպետարանների տրամադրած վիճակագրության հիման վրա և ներառում է հետևյալ հիմնական չափանիշները՝ համայնքի բյուջեի չափը, համայնքի ընդհանուր բյուջեում կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների տոկոսը, գործազուրկների տոկոսը, նպաստառու ընտանիքների և հաշմանդամների տոկոսը, կենսաթոշակառուների տոկոսը, ինչպես նաև համայնքի աղքատության մակարդակը: Նախարարությունը սահմանում է կարգ, որի համաձայն, իրենց կարող են դիմել համայնքները՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Դրանք ուսումնասիրելուց հետո էլ կրթական գերատեսչությունը դիմումի վերաբերյալ կկայացնի իր որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular