ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակը ջլատել է թշնամու «հիբրիդային մեքենան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս լրատվականներում և սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ Թուրքիան 1200 հատուկջոկատային է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի դրանք փոխարինեն ադրբեջանական հատուկջոկատայիններին՝ Արցախի հարավում դիվերսիոն մարտավարությունը շարունակելու համար: Այս ամենը խոսում են նրա մասին, որ մեր տղաներն արդեն մեկ ամիս է կռվում են վարձկան-ահաբեկիչների և նրանց հատուկ ջոկատայինների հետ և, ըստ էության, Ադրբեջանի բանակ որպես այդպիսին՝ գոյություն չունի․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմն առաջին օրից մինչեւ այժմ աշխարհին է ներկայացնում այդ իրողության մեկը մյուսին հաջորդող վկայությունները:

Ակնհայտ է, որ հայկական բանակը արդեն մոտ մեկ ամիս, անհամեմատ սուղ ռեսուրսով դիմակայում է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական մի հիբրիդի, որը հագեցած է նաև իսրայելական ժամանակակից տեխնոլոգիաներով: Այդ հիբրիդը մեկ ամսվա ընթացքում չի կարողացել լուծել շատ թե քիչ նշանակալի որևէ ռազմավարական ռազմական խնդիր, որը համարժեք կլիներ այն մասշտաբներին ու ծավալին, որ պարունակել է պատերազմի նախապատրաստական ընթացքը և դրա իրացումը: Փաստացի հայկական բանակը, այն էլ գործունեության իր ոչ ամբողջական ծավալով ու ռեսուրսով, կազմալուծել է հիբրիդային մեքենան, ստեղծելով մի վիճակ, երբ Թուրքիան իր ռազմական մասնակցությամբ գնում է ավելի ու ավելի բացվելու քաղաքական ռիսկի: Միանշանակ է, որ մեր զինված ուժերը, անկախ պատերազմի մարտավարական ընթացքից, արդեն իսկ լուծել են ռազմավարական կարեւորագույն խնդիր: Հայկական զինուժը վերահաստատել է ռեգիոնալ կայունության անվերապահ առանցքի իր դերն ու առաքելությունը: Այդ հարցը արցախյան առաջին պատերազմից հետո մշտապես եղել է ուժային ամենատարբեր կենտրոնների ուշադրության և զննության առարկան:

Բաքվի իշխանության միլիարդավոր դոլարների սպառազենային գնումների նպատակը միայն ռազմական ռևանշը չէր, այլ հենց հայկական բանակի կարգավիճակի վիճարկումը։ Դա տապալվել է, Ադրբեջանը դիմանում է միայն Թուրքիայի օգնությամբ, այն էլ ավելի ու ավելի բացահայտ օգնության անհրաժեշտության աճով: Այս ամենից հետո ընդգծենք մի հանգամանք․ փաստ է այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո լինելու է բոլորովին այլ տարածաշրջան, ու անկասկած է, որ ինչպիսին էլ լինի նոր իրողության տանող վեկտորը, նախկինից մնալու է թերևս մի բան՝ հայկական զինված ուժերի կարգավիճակի անսասանությունը: Այն քաղաքական բովանդակությամբ հարստացնելն է հայկական պետականության և հայության ռազմավարական խնդիրը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular