ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իտոգը»՝ բանակցություններն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ընթացող պատերազմի հետագա զարգացումների դիվանագիտական լուծման բացակայության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արժանացել է զանազան ընկալումների: Այդ շարքում և այն, թե դա կարող է միջազգային կառույցներում ընկալվել իբրև հակամարտության խաղաղ կարգավորման մերժում: Փաստացի ամեն ինչ հնարավոր է ընկալել ամենատարբեր կերպ, բայց, թերևս, ոչ դիվանագիտական լուծման բացակայության մասին Փաշինյանի հայտարարությունը այդ կերպ՝ իբրև թե խաղաղ կարգավորման մերժում: Հակառակը, Փաշինյանի հայտարարությունը հենց այն մասին էր, որ խաղաղ կարգավորումը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ մերժում է Բաքուն, կամ ավելի շուտ՝ արդեն Անկարան, որի գործիքն է Բաքուն: Պատերազմը և ամբողջի տրամաբանությամբ ծավալապաշտությունն է, որ մերժում է դիվանագիտական լուծումը, խաղաղ կարգավորումը:

Իրականում Փաշինյանն արձանագրել է ընդամենը այդ փաստը, որովհետև Երևանն անգամ պատերազմի ընթացքում է հայտարարել, որ պատրաստ է քննարկել կարգավորում փոխզիջումային տրամաբանության շրջանակում, երբ հստակ կլինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես գոյապահպանման նվազագույն երաշխիք: Այդ հանգամանքի մերժումն է նշանակում մերժել խաղաղ գործընթացում ու հրահրել, սադրել պատերազմ: Ահա այդ առումով, խաղաղ գործընթացը տորպեդահարում են բոլոր այն սուբյեկտները, որոնք մերժում են Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու Ադրբեջանի առաջ չեն դնում այդ խնդիրը: Այլ կերպ ասած, խնդրի դիվանագիտական լուծման և խաղաղ գործընթացի ճանապարհը, Ադրբեջանից բացի, արգելակում են բոլոր այն սուբյեկտները, որոնք կարող են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումով փոխել իրավիճակ և ստեղծել քաղաքական նոր իրողություն և միջազգային նոր հնարավորություն, սակայն չեն անում դա՝ ինչ-ինչ վախերից, մտավախություններից, անշահախնդրություններից ելնելով:

Ավելին, առավել ևս թուրքական ուղիղ աջակցությամբ, հրահրումով, ահաբեկչական բաղադրիչի ներառումով սանձազերծած պատերազմից հետո առավել ևս ակնառու է, որ դիվանագիտական լուծման միակ ուղին է Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը: Ըստ այդմ՝ պատերազմից հետո դրա բացակայությունը առավել ևս հստակ է դարձնում, թե ովքեր և ինչպես են տապալում դիվանագիտական լուծումը՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հետո, և ուղղակի կամ անուղղակի նրանց ձեռքից բռնած:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular