ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան «սարքեց» ՆԱՏՕ-ի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Ճեպազրույցի ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ Արցախում ընթացող գործողություններում ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, ավելին՝ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգ ենք կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտումներով, որոնք հանգեցնում են զոհերի:
 
Ըստ էության՝ Ստոլտենբերգի հայտարարությունը մի կողմից նորություն կամ անսպասելի չէ, մյուս կողմից այն ուշագրավ լույսի ներքո է հնչում դեռևս պատերազմ հրահրելուց առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի հայտարարության ֆոնին: Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան հակամարտության կողմ է, քանի որ Ադրբեջանի անվերապահ աջակիցն է: Ի՞նչ է ստացվում. եթե ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, ինչպես հայտարարել է գլխավոր քարտուղարը, ապա Թուրքիան այլևս ՆԱՏՕ անդամ չէ՞: Բանն այն է, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ (դեռևս 1952 թվականից) է, և երբ հայտարարում է, որ հակամարտության կողմ է, ապա այդ հակամարտության մեջ ներքաշում է փաստորեն նաև Հյուսիսատլանտյան դաշինքին:
 
Ընդ որում, այդ հանգամանքի մասին ակնարկել է նաև դաշինքի մեկ այլ անդամ` Ֆրանսիայի նախագահը: Թուրքիան, փաստորեն, ոչ միայն հակամարտության, այլ նաև միջազգային ահաբեկության հետ գործակցության մեջ է ներքաշել ՆԱՏՕ-ին, քանի որ հազարավոր ահաբեկիչներ է ներկրել Ադրբեջան և սկսել պատերազմ Արցախի դեմ․ այդ հանգամանքը միջազգայնորեն ապացուցված փաստ է: Հետևաբար, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ դաշինքը հակամարտության կողմ չէ, և դա անշուշտ միանգամայն ողջունելի հայտարարություն է, այդուհանդերձ առաջանում է հարց՝ իսկ Թուրքիան դաշինքի անդա՞մ է, թե՞ անդամ չէ:
 
Ըստ այդմ՝ եթե անդամ չէ, ապա գուցե պետք է այդ մասին հայտարարել բարձրաձայն և ձեռնամուխ լինել Անկարայի հանդեպ դաշինքի որևէ պարտավորության չեղարկման: Եթե ոչ, ապա կողմ չլինելու մասին Ստոլտենբերգի հայտարարությունն ուղղակի հարվածում է հենց դաշինքի հեղինակությանը, որովհետև ստացվում է, որ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը: Այդ պարագայում, ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ է, թե ոչ, պարզ չէ, բայց որ դառնում է Արցախի ժողովրդի դեմ ահաբեկչական պատերազմ հայտարարած Թուրքիայի հանցակից, դառնում է ցավալիորեն ակնհայտ:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular