ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգսյանը գերադասում է ներքին համախմբվածությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Independent» պարբերականին բավականին հետաքրքիր ու բովանդակային հարցազրույց էր տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ նա անդրադարձել էր գլխավորապես Արցախի բանակցային գործընթացին, մասնավորապես Կազանի բանակցություններից որոշ մանրամասներ բացահայտել, սակայն հարցազրույցում դիպուկ դիտարկումներ կան նաև ներքաղաքական օրակարգի վերաբերյալ։ Դիտարկենք Սերժ Սարգսյանի՝ լրագրողի կողմից ներքաղաքական որոշ ինտրիգային թեմաների առաջ քաշելու վերաբերյալ արված դիտարկումները, որտեղ նա ակնհայտորեն նշել է․

«Այս փուլում նպատակահարմար չէ, որ ես մեկնաբանեմ ՀՀ ներկայիս իշխանությունների գործողությունները։ Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին: Փաստացի Սարգսյանը ներքին հարաբերությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի հնչեցնում, քանի որ ներկա փուլում Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, և շատ կարևոր է ներքուստ համախմբված լինելու գործոնը»:

Ըստ էության` Սարգսյանն իր խոսքում հստակ ակնարկում է, որ Փաշինյանի այն միտքը, թե «ինքը բանակցությունները սկսել է իր սեփական կետից» սխալ քայլ էր, և իր մեջ խորքային ռիսկեր էր պարունակում։ Միաժամանակ պետք է ֆիքսենք, որ չնայած այն փաստին, որ նախագահ Սարգսյանի կողմից ընդունելի չեն օրվա իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական կուրսը, նա ոչ մի գնահատական ու որևէ քննադատական մեկնաբանություն չի հնչեցնում՝ մնալով կոռեկտության սահմաններում։ Սարգսյանն իր նման վարքագիծը կապված է այն հանգամանքով, որ տվյալ պահին պատերազմի մեջ գտնվող պետության ղեկավարին ուղղակի չի կարելի քննադատել և խոսել նրա տարբեր բացթողումների ու թերացումների մասին։ Սա շատ կարևոր է ֆիքսել, քանի որ ոչ հաճախ ենք նման դրսևորում ու պահվածքի ականատես լինում իշխանական թևից, երբ հնարավոր համար առիթի դեպքում փորձում են տարբեր սպառնալիքներ ու մեղադրականներ հնչեցնել՝ հաշվի չառնելով երկրի ռազմական դրության հանգամանքը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular