ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանն ազատվում է բալաստից…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով ինչ ուզում է ասել, բայց, ցավոք, անվիճելի իրողություն է շարունակում մնալ այն, որ Հայաստանում քաղաքական համակարգն՝ իր ամբողջության մեջ, շարունակում է մի տեսակ թերհաս մնալ, դուրս ընդունված ստանդարտներից:

Այս ամենն, ինչ խոսք, գլխավորապես պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, ինչի հետևանքով հաճախ կարող ես ականատես դառնալ բաների, որոնք ոչ մի կերպ առողջ բանականության ու սթափ մտածելակերպի սահմաններում չեն կարող տեղավորվել. ոմանք քաղաքականությունը սկսել են նույնականացնել չարչիության հետ ու շարժվել հենց այդ տրամաբանությամբ:

Ինչպես հայտնի է, մի խումբ քաղաքացիներ՝ ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի տան դիմաց՝ որպես խնդրանք-պահանջ ունենալով Ծառուկյանի ակտիվացումը. բոլորը միաձայն խնդրում էին Ծառուկյանին քաղաքականապես ակտիվանալ ու գալ, իրենց տիրություն անել:

Ընդ որում՝ ակցիան այնքան վատ էր կազմակերպված, որ մարդկանց տարբեր խմբեր, միմյանցից բոլորովին անտեղյակ, օրվա տարբեր ժամերի ու առանձին-առանձին էին գալիս համապատասխան վայր՝ բարձրաձայնելու իրենց խնդրանք-պահանջը (ի դեպ՝ այդ պատճառով անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել մեկի փոխարեն մի քանի անգամ զգուշացնել հավաքվածներին՝վերջ տալու ակցիային):

Մի խոսքով՝ բավական սրտաճմլիկ ու վատ կազմակերպված բեմադրություն՝ ԲՀԿ-ի կատարմամբ, որ, պետք է ընդգծել, արժանացավ կոշտ արձագանքի ու դատապարտման:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը մեր իրականությունում այն բացառիկ անհատներից է, որի փառքն ու ժողովրդականությունն, ինչպես ասում են, իրենից առաջ են քայլում, անհերքելի իրողություն է. ներկայումս դժվար կարելի է գտնել ևս մեկին, ով ժողովրդի կողմից այնքան սիրված ու պահանջված մեկը լինի, որքան նա է: Եվ այս իմաստով՝ կասկած լինել չի կարող այն բանում, որ հասարակությունն, իրոք, ներկայումս, ի դեմս Ծառուկյանի, տեսնում է մեկին, ով կարող է ժողովրդական շահերի արտահայտիչը դառնալ ու պայքար մղել հենց հանուն ժողովրդի: Պարզապես, այստեղ հարցն այն է, թե արդյոք այս իրողությունից չե՞ն շտապի օգտվել ուժեր, որոնց համար ու որոնց ընկալմամբ Ծառուկյանի վերադարձը կարող է յուրատեսակ փրկօղակի դեր խաղալ՝մնալու ջրի երեսին: ԲՀԿ-ն, որ, անկասկած, որպես քաղաքական բրենդ, ոչնչացված ու վարկաբեկված է այլևս, այս ողջ ընթացքում այդպես էլ չկարողանալով դաշտում իր համար հաստատուն հենակետ գտնել, այժմ,ըստ էության, մի նվազ փորձ է կատարում՝ իր վրա բևեռելու Գագիկ Ծառուկյանի ուշադրությունը՝ կարծելով, թե կարող է «հետողորմյա» անելով՝ ինչ-որ բանի հասնել. համաձայնե՛ք՝ խիստ անհեռանկարային վարքագիծ:

Ինչպես և ակնկալվում էր, Ծառուկյանի արձագանքն այս ողջ թատերական ներկայացմանը բավական կոշտ էր ու կտրուկ, որից պարզ է դառնում, որ քաղաքականապես ակտիվանալու մասին որոշում կայացնելու դեպքում Ծառուկյանը դա անելու է ոչ թե ասենք այս կամ այն կուսակցությանը ապագա ԱԺ ընտրություններում անցողիկ տեղեր ապահովելու համար,այլ՝ բացառապես հանուն գաղափարի՝գաղափարական գործունեություն ծավալելու դաշտում ու իր ազդու խոսքը հնչեցնելու այնտեղ: Իսկ այն,որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի՝տեղավորվելու այս տրամաբանության համատեքստում,ինչ խոսք, անկասկած է. չնայած այս կուսակցության շարքերում ևս նորմալ ու պարկեշտ անհատներ կան,բայց ինքը՝ կուսակցությունը, որպես այդպիսին, վաղուց արդեն սպառել է իրեն,ու դրանում երկու կարծիք լինել չի կարող. ինքնակայանալ Ծառուկյանի հաշվին, ոչ ոք այլևս ԲՀԿ-ին թույլ չի տա. ուշ է արդեն... 

Էռնեստ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular