Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանն ազատվում է բալաստից…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով ինչ ուզում է ասել, բայց, ցավոք, անվիճելի իրողություն է շարունակում մնալ այն, որ Հայաստանում քաղաքական համակարգն՝ իր ամբողջության մեջ, շարունակում է մի տեսակ թերհաս մնալ, դուրս ընդունված ստանդարտներից:

Այս ամենն, ինչ խոսք, գլխավորապես պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, ինչի հետևանքով հաճախ կարող ես ականատես դառնալ բաների, որոնք ոչ մի կերպ առողջ բանականության ու սթափ մտածելակերպի սահմաններում չեն կարող տեղավորվել. ոմանք քաղաքականությունը սկսել են նույնականացնել չարչիության հետ ու շարժվել հենց այդ տրամաբանությամբ:

Ինչպես հայտնի է, մի խումբ քաղաքացիներ՝ ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի տան դիմաց՝ որպես խնդրանք-պահանջ ունենալով Ծառուկյանի ակտիվացումը. բոլորը միաձայն խնդրում էին Ծառուկյանին քաղաքականապես ակտիվանալ ու գալ, իրենց տիրություն անել:

Ընդ որում՝ ակցիան այնքան վատ էր կազմակերպված, որ մարդկանց տարբեր խմբեր, միմյանցից բոլորովին անտեղյակ, օրվա տարբեր ժամերի ու առանձին-առանձին էին գալիս համապատասխան վայր՝ բարձրաձայնելու իրենց խնդրանք-պահանջը (ի դեպ՝ այդ պատճառով անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել մեկի փոխարեն մի քանի անգամ զգուշացնել հավաքվածներին՝վերջ տալու ակցիային):

Մի խոսքով՝ բավական սրտաճմլիկ ու վատ կազմակերպված բեմադրություն՝ ԲՀԿ-ի կատարմամբ, որ, պետք է ընդգծել, արժանացավ կոշտ արձագանքի ու դատապարտման:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը մեր իրականությունում այն բացառիկ անհատներից է, որի փառքն ու ժողովրդականությունն, ինչպես ասում են, իրենից առաջ են քայլում, անհերքելի իրողություն է. ներկայումս դժվար կարելի է գտնել ևս մեկին, ով ժողովրդի կողմից այնքան սիրված ու պահանջված մեկը լինի, որքան նա է: Եվ այս իմաստով՝ կասկած լինել չի կարող այն բանում, որ հասարակությունն, իրոք, ներկայումս, ի դեմս Ծառուկյանի, տեսնում է մեկին, ով կարող է ժողովրդական շահերի արտահայտիչը դառնալ ու պայքար մղել հենց հանուն ժողովրդի: Պարզապես, այստեղ հարցն այն է, թե արդյոք այս իրողությունից չե՞ն շտապի օգտվել ուժեր, որոնց համար ու որոնց ընկալմամբ Ծառուկյանի վերադարձը կարող է յուրատեսակ փրկօղակի դեր խաղալ՝մնալու ջրի երեսին: ԲՀԿ-ն, որ, անկասկած, որպես քաղաքական բրենդ, ոչնչացված ու վարկաբեկված է այլևս, այս ողջ ընթացքում այդպես էլ չկարողանալով դաշտում իր համար հաստատուն հենակետ գտնել, այժմ,ըստ էության, մի նվազ փորձ է կատարում՝ իր վրա բևեռելու Գագիկ Ծառուկյանի ուշադրությունը՝ կարծելով, թե կարող է «հետողորմյա» անելով՝ ինչ-որ բանի հասնել. համաձայնե՛ք՝ խիստ անհեռանկարային վարքագիծ:

Ինչպես և ակնկալվում էր, Ծառուկյանի արձագանքն այս ողջ թատերական ներկայացմանը բավական կոշտ էր ու կտրուկ, որից պարզ է դառնում, որ քաղաքականապես ակտիվանալու մասին որոշում կայացնելու դեպքում Ծառուկյանը դա անելու է ոչ թե ասենք այս կամ այն կուսակցությանը ապագա ԱԺ ընտրություններում անցողիկ տեղեր ապահովելու համար,այլ՝ բացառապես հանուն գաղափարի՝գաղափարական գործունեություն ծավալելու դաշտում ու իր ազդու խոսքը հնչեցնելու այնտեղ: Իսկ այն,որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի՝տեղավորվելու այս տրամաբանության համատեքստում,ինչ խոսք, անկասկած է. չնայած այս կուսակցության շարքերում ևս նորմալ ու պարկեշտ անհատներ կան,բայց ինքը՝ կուսակցությունը, որպես այդպիսին, վաղուց արդեն սպառել է իրեն,ու դրանում երկու կարծիք լինել չի կարող. ինքնակայանալ Ծառուկյանի հաշվին, ոչ ոք այլևս ԲՀԿ-ին թույլ չի տա. ուշ է արդեն... 

Էռնեստ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնական
Ամենադիտված