ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր դիվանագիտական ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղում պատերազմի անհապաղ դադարեցման օգտին հանդես եկող հայ կանանց հանրահավաքի կապակցությամբ դեսպանատունը ակցիան մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ներից մի շարք հարցումներ է ստացել: Անմիջապես պատասխանում ենք բոլորին։

Իրոք, այդ միջոցառումն այսօր տեղի է ունեցել։ Հավաքվածների ներկայացուցիչների հետ հանդիպել է Ռուսաստանի Դեսպանը, որն իր խորին ցավակցությունն է հայտնել բոլոր այն մայրերին, որոնք կորցրել են իրենց որդիներին։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանում հայ և ադրբեջանցի ժողովուրդների ողբերգությունն ընդունում են որպես իրենցը։ Այդ իսկ պատճառով մեր երկիրն իսկապես տիտանական ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու համար։

Ինչպես հայտնի է, վերջերս ազգին ուղղված իր ուղերձում Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ձեռնարկվող քայլերի համար։ Դրանք ուղղված են նաև հակամարտության հետագա էսկալացիայի կանխարգելմանը, որը սպառնալիքի տակ կդնի խաղաղությունը ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս:

Այս առումով կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի պարադոքսալ հանգամանքի վրա։ Հակամարտությունն անհապաղ դադարեցնելու պահանջը, որը հնչեց հավաքվածների կողմից, ընդ որում՝ վերջնագրային ձևով, չգիտես ինչու ուղղված է հենց այն երկրին, որն էլ այդ նպատակով ձեռնարկում է իրական, գործնական քայլեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular