ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի դեմ պրեպարատի կրկնակի գնանկումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի՝ ֆավիպիրավիրի արժեքը երեք ամսվա ընթացքում նվազել է՝ 22 հազարից հասնելով 11 հազար ռուբլու, սակայն ռուսական ընտանիքի համար այն շարունակում է մնալ բավականին բարձր: Դաշնային հակամոնոպոլիական ծառայությունն (ԴՀԾ) ավելի վաղ մատակարարներից հետաքրքրվել է, թե որն է դրա գնի բարձր լինելու պատճառը: Եգոր Գուբերնատորովի և Արտյոմ Ֆիլիպյոնոկի հեղինակած հոդվածը վերցրել ենք ռուսական «РБК» կայքից:

Սեպտեմբերի վերջին ԴՀԾ-ն հետաքրքրվել է COVID-19-ի դեմ պրեպարատների գներով: Այն դեղագործական ընկերություններին հարցում է ուղարկել՝ կապված դեղատներում ստացված «Արեպլիվիր»-ի մեծածախ գնի հիմնավորվածության կապակցությամբ: «Պրոմոմեդ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Պյոտր Բելիյը հայտարարել է.

 -Պրեպարատն արժե այնքան, որքան արժե և այն հանդիսանում է աշխարհում ամենաէժան կյանքեր փրկող պրեպարատը:

Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը հաղորդել է, որ «շուկայում գների աստիճանական անկումը՝ մրցակցությունը հագեցնելու և ուժեղացնելու չափով, նորմալ երևույթ է հանդիսանում... Ներկայումս ընթանում է մի շարք դեղամիջոցների՝ այդ թվում նաև «Ֆավիպիրավիր»-ի կենսական անհրաժեշտության դեղանյութերի ցուցակում ներառելու գործընթացը, ինչից հետո կգրանցվեն գները: Այս կապակցությամբ մենք ակնկալում ենք գների հետագա իջեցում», - հայտնել է ծառայությունը:

Հնարավոր գնանկման մասին խոսել է նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: Ըստ նրա՝ «Ավիֆավիր»-ի գինը դեղատներում կկազմի մոտ 8 հազար ռուբլի:

«Фармвестник»-ի համաձայն՝ «Ֆավիպիրավիր»-ի գնանկման վրա կարող է ազդել «Glenmark» ընկերության հնդկական անալոգ «Ֆավիհելփ»-ի գրանցումը: Հնդկաստանում դեղամիջոցի արժեքն արդեն պետության կողմից գրանցված է. 40 հաբ ներառող փաթեթը կազմում է 3212 ռուբլի:

«Р-Фарм»-ի ղեկավար Ալեքսեյ Ռեպիկը հրատարակությանը հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է մինչև 2021 թվականի հունվարը «Ֆավիպիրավիր»-ի մեկ հաբի արժեքը իջեցնել` հասցնելով 100 ռուբլու:

Միևնույն ժամանակ, «Ֆավիպիրավիր»-ի վաճառքի հիմնական ուղին մնում են պետական գնումները: Ֆինանսավորման հիմնական միջոցը դարձել են տարածաշրջանային բյուջեները (244,2 մլն ռուբլի), բժշկական հաստատությունների սեփական միջոցները (239,2 մլն ռուբլի), «Նախագահի վարչակազմի կլինիկական հիվանդանոց» Դաշնային պետական բյուջետային հաստատության (ԴՊԲՀ) դաշնային կլինիկաները, ԴՊԲՀ-ի «Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության թիվ 33 կլինիկական հիվանդանոցը և Պետական ինստիտուտի դաշնային կառավարական ինստիտուտ «Արտակարգ իրավիճակների նախարարության չափիչ սարքավորումների կենտրոնական բազան» (102,9 մլն ռուբլի), Պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) ֆոնդը (35,6 մլն ռուբլի): Միևնույն ժամանակ, պետական պատվիրատուները դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում (355-ից 350-ը) հայտարարել են գնումներ միակ մատակարարից:

«Фармвестник»-ը նշել է, որ ցուցումների համաձայն՝ բուժման մեկ կուրսի համար պահանջվում է երկու փաթեթ, ինչը, նույնիսկ գնանկման դեպքում, միջին ռուսական ընտանիքի համար բավականին թանկ է: Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 3-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայի քաղաքացիները, ովքեր կորոնավիրուսից բուժվում են տնային պայմաններում, պրեպարատը կստանան անվճար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular