ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն այս պատերազմով մտահոգված է, քանի որ այս ամենը վաղը, մյուս օրը շրջվելու է իր դեմ. Ստեփան Սաֆարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ նկատի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և, բացի այդ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագող երկիր է, դժվար է ասել, թե Ռուսաստանի քայլերն այս փուլում բավարար չէին, թե կարողություններն էին քիչ, քանի որ, եթե կարողությունները բավարարեին, ապա այս իրավիճակը չէր լինի, 1or.am-ի հետ զրույցում նշեց Ս. Սաֆարյանը:

«Եթե Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի կարողությունները և հնարավորությունները բավարար լինեին, ապա այս իրավիճակն, ի սկզբանե, կանխած կլինեին և հարցը չէր հասնի պատերազմին: Ես կարծում եմ, դրա պատճառն այն է, որ և՛ աշխարհը, և՛ Ռուսաստանը թուլացել են, կամ նրանց շահագրգռվածություններն են պակասել՝ կանխելու պատերազմները: Եվ, բնականաբար, դրանից օգտվում են այն երկրները, որոնք ցանկանում են պատերազմներ սանձազերծել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Հարցին, թե այդ դեպքում գերտերությունները ինչպես պետք է կարողանան սանձել Թուրքիայի պես տեռորիստական երկրի նկրտումները, երբ նրա ախորժակը գնալով բացվում է, Ս. Սաֆարյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ աշխարհում փոխզսպումների մեխանիզմները բավականին թուլացել են, չնայած որ շատ երկրներ արդեն իսկ հայտնել են իրենց անհանգստությունը Արցախում արդեն 13 օր ընթացող պատերազմի առնչությամբ: Այդ ամենով հանդերձ, ես կարծում եմ, որ շուտով գերտերությունները Թուրքիային վտարելու քայլեր կիրականացվեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դժվար է ասել՝ այս ամենը Ռուսաստանի լուռ համաձայնության, թե մեկ այլ բանի հետևանք էր, առավել ևս այս պահին միանշանակ գնահատականներ տալ հնարավոր չէ: Բայց տեսանելի է, որ այնուամենայնիվ, Ռուսաստանն այս պատերազմով մտահոգված է, քանի որ այս ամենը վաղը, մյուս օրը շրջվելու է իր դեմ: Եվ եթե այդ մտահոգությունը չլիներ, Մոսկվան մեզ հաստատապես չէր հրավիրի բանակցությունների»:

Նրա կարծիքով, ակնհայտ է, որ Ալիևը և Էրդողանը մարտահրավեր են նետել ողջ աշխարհին և որի մասին, Ադրբեջանի առաջնորդը բացահայտ հայտարարում է: Ու, թեև աշխարհն այնքան է խճճվել տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի մեջ, որ դժվարանում է կողմնորոշվել, այնուամենայնիվ, պետք է կարողանա ուժ գտնել իր մեջ նման ահաբեկչությունը կանխելու համար:

«Մեկ բան ակնհայտ է: Այս կոնֆլիկտի լուծումը մեկն է: Հարկավոր է ուժեղանալ և հակառակորդին թույլ չտալ, որ պատերազմական քայլերի դիմի: Ակնհայտ է, որ Թուրքիան իրեն թույլ չի տալիս պատերազմական գործողություններն ավելի մեծ մասշտաբների հասցնել ԱՄՆ-ի, Ռուսատանի և մնացած երկրների շնորհիվ: Այսինքն, չի կարելի թերագնահատել ոչ մեկին, թեև պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր պետություն իր շահերն է առաջին հերթին հաշվի առնում: Իմ կարծիքով երեկ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը նաև այլ մակարդակի պայմանավորվածությունների արդյունք էր: Ու, թեև Ռուսաստանից մեզ հասնող մեսիջները բավականին խառն էին, բայց դրանք դեռ պետք է վերլուծվեն, որպեսզի ավելի պարզ լինի ինչպես մեր հետագա քայլերը, այնպես էլ մարտահրավերներին դիմակայելու հետագա ուղիները»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular