ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր անունն է՝ հայկական բանակ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս անվիճելի ու չքննարկվող է այն պնդումը, որ ՀՀ-ում վերջին 30 տարիների ընթացքում առնվազն մեկ պետական ինստիտուտ կարողացել է լիարժեք կայացնել, որի հանդեպ ժողովրդական վստահությունը անվերապահ է, խոսքը բանակի մասին է։ Բանակաշինության առումով վերջին երեք տասնամյակներում եղած կամ նկատված թերություններով, բացթողումներով հանդերձ, այո՛, Հայաստանը և, հասկանալի է՝ Արցախը ձևավորել, կայացրել, ամրապնդել, զարգացրել են այն բանակը, որ հիրավի՝ տարածաշրջանում ամենի՛ց մարտունակն է, ռազմարվեստի առումով ամենի՛ց գրագետ պատրաստվածը, կազմակերպվածը և ուժեղը: Դա այս օրերին ևս մեկ անգամ գործնականում ապացուցվում ու ակնհայտ երևում է ռազմի դաշտում, ժամանակակից տեխնոլոգիական սպառազինությամբ ծավալված ծանր պատերազմում:

Այս գերհագեցված զինատեսակների դարում ռազմարվեստին տիրապետելն ունի իր առանցքային նշանակությունը։ Կայացած փաստ է այն, որ բանակն, իր այդ որակների շնորհիվ, այսօր տարածաշրջանում գործոն է, որի հետ չեն կարող հաշվի չնստել: Մեր բանակը եղել և այսօր, այս պայմաններում էլ այն զորեղ գործոնն է, որը հայրենի քաղաքական, պետական դերակատարներին ամուր հիմք է տալիս՝ պահանջողի դիրքից հանդես գալ, հայկական դիվանագիտության համար լիարժեք ապահովում է արդյունավետ գործելու լայն դաշտ: Ըստ էության մետք է արձանագրել, որ հայրենի բանակը համաժողովրդական ձեռքբերում է․ սա պետք է հստակ արձանագրել և անցնել առաջ: Սա զուտ կարգախոս կամ հնչեղ ձևակերպում չէ, այլ խտացված բովանդակությունն է այն ամենի, ինչ այս 30 տարիներին արել, անում և շարունակում է անել մեր ժողովուդը՝ իր ամբողջ կարողականությամբ:

Մեր ժողովուրդը անում է ամեն ինչ և տվել ու տալիս է ամեն ինչ իր բանակին, ահա այսպիսի բանակ ունենալու համար: Տալիս է ամենից թանկը, ինչ կարող է տալ որևէ ազգ. իր լավագույն զավակների կյանքը: Այն լուսավոր տղաների, որ ահա արդեն երեք տասնամյակ ու նաև դաժան փորձության այս օրերին դիմագրավում ու հաղթում են քանակով, սպառազինության ծավալով ու տեսականիով թվային, ինչպես նրանց է թվում՝ առավելություն ունեցող թշնամուն: Ու ոչ թե պարզապես դիմակայում են, այլ հարվածում են այնպես, այնպիսի վճռականությամբ ու գրագետ գործողություններով, այնպիսի անձնուրացությամբ, որ դա արդեն չեն կարողանում չնկատել նույնիսկ նրանք, այն արտաքին «խաղացողները», որոնք այսպես ասեմ, եթե բացահայտ թշնամական չեն, ապա առանձնապես բարեկամական էլ չեն մեր նկատմամբ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular