ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի «միլիարդանոց» պատերազմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապացուցման կարիք չունի այն փաստը, որ պատերազմը, բացի մարդկային կորուստներից, նաև ահռելի նյութական կորուստներ է պատճառում։ Արցախյան ռազմական գործողությունների ծավալները նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ կողմերը կրել են լուրջ վնասներ։ Դա առավելապես վերաբերում է նախահարձակ և ավելի մեծ ռեսուրսներ ներգրաված ու կորցրած կողմին՝ Ադրբեջանին։ Դեռ վաղ է կոնկրետ թվեր մատնանշել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի վնասները միայն ռազմական գործողությունների ընթացքում առնվազն գերազանցելու են մեկ միլիարդ դոլարը։ Սա Ադրբեջանի տնտեսության համար իհարկե կործանարար չէ, բայց միայն այդ նյութական վնասով այդ երկիրը չի սահմանափակվելու։

Մինչև պատերազմ սանձազերծելն էլ Ադրբեջանի տնտեսությունը լավ վիճակում չէր, պայմանավորված մի կողմից կորոնավիրուսով, մյուս կողմից՝ նավթի միջազգային գների անկմամբ։Տարվա առաջին ութ ամիսներին Ադրբեջանում 3 տոկոս տնտեսական անկում էր արձանագրվել, իսկ մշտապես հավելուրդ ունեցող պետական բյուջեն ուներ մոտ 1 տոկոսանոց պակասուրդ։ Պատերազմը սոցիալական վիճակի հնարավոր վատթարացումը սեփական հանրության ուշադրությունը շեղելու միջոց էր նաև։ Նույնն էր եղել 2016 թ․-ին, երբ երկու տարի շարունակվող նավթի գների անկման և սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով բնակչության դժգոհություններից խուսափելու համար Իլհամ Ալիևը սկսեց ապրիլյան պատերազմը։ Ինչպես հայտնի է, Ադբեջանի տնտեսությունը հիմնված է էներգակիրների՝ նավթի և գազի վրա։ Դրանք կազմում են արտահանման գրեթե 90 տոկոսը և համախառն ներքին արդյունքի 50-60 տոկոսը։ Նավթի գների ցանկացած անկում անմիջապես ազդում է այդ երկրի տնտեսության վրա։

Վերջին ամիսներին այդ գները կտրուկ նվազել են։ Եղել է պահ, երբ 1 բարել Brent տեսակի նավթի միջազգային գինը իջել էր մինչև 19 դոլարի։ Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նավթի գինը գտնվում էր 60-70 դոլարի միջակայքում։ Այժմ այդ գները տատանվում են 40-42 դոլարի միջակայքում։ Մինչդեռ Ադրբեջանում 2020 թ․-ի բյուջեն կազմելիս հիմք է ընդունել 55 դոլար 1 բարելի դիմաց միջազգային գինը։ Միաժամանակ, նվազում են նաև ադրբեջանական նավթի արդյունահանման և համապատասխանաբար նաև արտահանման ծավալները։ Այս տարվա նույն՝ հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից արտահանումը նվազել էր 25 տոկոսով, ներմուծումը՝ մոտ 29 տոկոսով։ Սա նշանակում է, որ բյուջեով նախատեսված եկամուտները ավելի քիչ են լինելու համապատասխան չափով։ Այդ պատճառով բյուջեի եկամուտները լրացնելու համար Ադրբեջանն օգտագործում է պետական նավթային ֆոնդի գումարները։ Տարվա առաջին կեսին այդ նպատակով մոտ 6 մլրդ դոլար է ծախսվել։ Միանշանակ է, որ մինչև տարեվերջ այդ նավթային ֆոնդից պետբյուջեն լրացնելու համար ավելի մեծ գումարներ են ծախսվելու։ Տեղեկացնենք, որ 2019 թ․-ին Ադրբեջանի նավթային ֆոնդում առկա էր մոտ 42,5 մլրդ դոլար, որն այս տարի զգալիորեն նվազելու է։

Չխոսելով այն մասին, որ բացառված չէ այդ երկրի բյուջեն սնող և ռազմական գործողությունների մոտ գտնվող նավթամուղը կարող է հարվածի տակ հայտնվել։ Ակնհայտ է նաև, որ ցանկացած պատերազմ վանում է ներդրումները։ Նավթի և արդյունահանման ծավալների նվազումը արդեն իսկ բերել են մի քանի խոշոր ներդրողների հեռանալուն վերջին տարիներին։ Նոր ներդրումները ներգրավել Ադրբեջանում, հատկապես ոչ նավթային և գազային ոլորտներում գործնականում անհնար է ակնկալել։ Հատկապես եթե նկատի ունենանք այդ երկրի ղեկավարության՝ ամեն պահի ռազմական արկածախնդրություն սկսելու հակումը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular