ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքականությունը շահերի մրցակցություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է։

- Պարոն Ղևոնդյան, ընդհանրապես աշխարհի արձագանքն արդյո՞ք համարժեք էր Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, Ռուսաստանը այդպես էլ հստակ արձագանքներով հանդես չեկավ: Սա ինչի՞ մասին է վկայում:

—  Ընդհանուր առմամբ, կոնֆլիկտի տարբեր օրերին արձագանքը տարբեր է եղել։ Սկզբնական շրջանում կոչերը շատ ավելի նեյտրալ էին, հետագայում այդ կոչերը բովանդակային առումով մի փոքր փոխվեց, ավելացան անհանգստության բաղադրիչներ, իսկ վերջին շրջանում այդ ընդհանուր կոչերը և ուղերձները ունեցան որոշակի քայլային դրսևորումներ Եվրոպական գործընկերների մոտ՝ Հունաստան, Նիդեռլանդներ և որոշակի կազմակերպությունների շրջանում քայլեր արվեցին, բայց պարզ է և պետք է հասկանալ, որ տարածաշրջանային կոնֆլիկտը առաջին հերթին հենց կոնֆլիկտին կողմ հանդիսացող երկրների խնդիրն է։ Ինչո՞ւ ես նշեցի տարածաշրջանային, քանի որ կոնֆլիկտի մի կողմում Հայաստանն է և Արցախը, իսկ մյուս կողմից Ադրբեջանն է, Թուրքիան անուղղակիորեն Իսրայելը, Պակիստանը այդ թվում նաև սիրիական վարձկանները։ Այստեղ կենսական և անվտանգության շահեր ունեն մի շարք երկրներ, առաջին հերթին Իրանը և Ռուսաստանը։ Ունենք մի իրավիճակ, որտեղ Թուրքիան ցանկանում է փոխել իր կարգավիճակը տարածաշրջանում, և նրա գործիք է հանդիսանում Ադրբեջանը։ Բայց  Թուրքիայի կարգավիճակի փոփոխությունը տարածաշրջանի համար  ստեղծել է բավականին մեծ անկայունության էֆեկտ և, կարծում եմ, այլ կերպ լինել չէր կարող։  Այսօր բավականին մեծ հարց է, թե արդյոք Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողունա՞կ է թե ոչ, և ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների  կառավարման հարցերը, արդեն մի քանի օր է գտնվում են թուրքական հրամկազմի հսկողության տակ։ Այսպիսի իրողությունները վկայում են, որ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային գերտերությունները ավելի հստակ մոտեցումներ պետք է ցուցաբերեն, բայց պետք է հասկանանք նաև, որ քաղաքականությունը շահերի մրցակցություն է, և այստեղ կան բազմաթիվ շահեր։ Եվ այս կոնֆլիկտի էսկալացիան կարող է բավականին անկառավարելի իրավիճակ ստեղծել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ինչ որ փուլից հետո Հյուսիսային Կովկասում։ Ռուսները միանշանակ հասկանում են այդ ռիսկերը և մեծ հաշվով չէին ցանկանա ընտրություն անել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց կարծես սպառնալիքների բնույթը  ուղղակիորեն առնչվում է հենց Ռուսաստանի անվտանգության հետ։ Իրանը արդեն մի քանի օր է, շատ հստակ ձևակերպումներով արձանագրում է, որ թույլ չի տա ահաբեկչական խմբավորումների գործունեություն իր հյուսիսում և որոշակի քայլեր կձեռնարկի։ Ռուսներն էլ իրենց մասով են որոշակի քայլեր ձեռնարկում։

- Վերջին օրերին նաև քննարկվում է ռուս խաղաղապահներ տեղակայելու թեման։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում առհասարակ խաղաղապահներ տեղակայելուն։

— Ընդհանրապես, խաղաղապահների էլեմենտը որևէ կոնֆլիկտում երաշխիքներ չի ստեղծում այդ կոնֆլիկտի լուծման հեռանկարի տեսանկյունից։ Միգուցե, եթե հրադադար հաստատվի, չնայած նաև պետք է հաշվի առնել, թե ինչ հանգամանքներում և ում միջև է հրադադար հաստատվելու և առհասարակ ինչ ստատուս քվո է ձևակերպվելու, և միայն այդ գործողություններից հետո կարելի է քննարկել խաղաղապահների մասին և պետք է հասկանալ, թե այդ խաղաղապահները լինելու են մի պետությունից, թե տարբեր պետությունների ներկայացուցիչներ։ Բայց նաև պետք է հասկանալ, որ կան ենթատեքստային շահեր, կոնֆլիկտի հեռանկարի կառավարման տեսանկյունից և, կարծում եմ, կոնֆլիկտի կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը այս մասով ունեն իրենց ներքին մտավախությունները։

- Մեր հասարակությունը, չնայած վերջին օրերին լինելով տարբեր գաղափարներ ունեցող պառակտված հասարակություն, այնուամենայնիվ պատմությունը միշտ ցույց է տվել, որ այսպիսի պահերին ամբողջությամբ դառնում ենք մի բռունցք և մեկնում ենք ռազմաճակատ: Ի՞նչ կասեք այս մասին։

— Ընդհանրապես, ընդհանուր սպառնալիքը և վտանգը ունի մոբիլիզացիոն էֆեկտ և տարբեր տիպի հակասությունները դրվում են մի կողմ։ Հայ հանրույթը և աշխարհասփյուռ հայությունը ունի բավարար սթափ գիտակցություն իրավիճակը հասկանալու, և հետևաբար ձևակերպվում են համարժեք քայլեր և՛ ֆինանսական աջակցությամբ, և՛ այլ տիպի աջակցության մասով։ Ազգ-բանակի ամենավառ դրսևորումը հենց սա է, և վտանգի պարագայում ազգն է վերածվում բանակի և միացյալ ուժերով հարվածում և հակադարձում է հակառակորդին։ Դրա վառ դրսևորումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտեցումն էր՝ կապված ռազմական գործողությունների օպերատիվ կառավարման գործընթացին նախկին, փորձառու զինվորականների ներգրավման  առումով։ Եվ դա խոսում է միայն նրա սթափ և խելամիտ պետականամետ մոտեցման մասին։ Պետք է հասկանալ նաև, որ կան որոշակի կաշկանդող գործողություններ տարբեր երկրներում և, ընդհանուր առմամբ, նաև պետք է հասկանալ, որ ընդհանուր համահայկական մոբիլիզացիայի և Հայաստանի Հանրապետությունում տարբեր քաղաքական ուժերի և իշխանության կողմից պետք է լինի մոբիլիզացիա և դիրքորոշումների քննարկումներ, որովհետև եթե մենք խոսում ենք, որ ներկա պատերազմը հայրենական պատերազմ է, ապա այդ պատերազմին Հայաստանը և Արցախը միացյալ ուժով և բազկով պետք է հակադարձեն։ Ես կարծում եմ, որ այստեղ, որոշակի հարցեր պետք է հստակեցվեն, և որոշակի քայլեր պետք է  ձեռնարկվեն՝ ներքաղաքական կոնսենսուսի ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես պետք է արվեն որոշակի քննարկումներ՝ հասկանալու համար ոչ միայն օպերատիվ իրավիճակը,  այլ նաև հետագա իրողությունները ընկալելու և դրանց պատրաստ լինելու տեսանկյունից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular