ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան խաղում է «բլեֆով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին թշնամին մի քանի ժամվա հարաբերական լարված կայունությունից հետո վերսկսեց թե՛ հարձակումները Արցախի սահմանների ուղղությամբ՝ մասնավորապես հարավային թևի, թե՛ Ստեփանակերտի ու Շուշիի հրթիռակոծումը: Այստեղ հատկանշական է այն, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վերսկսվում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի Բաքու այցի ընթացքում, որը հաջորդել էր հոկտեմբերի 5-ի դիվանագիտական բավականին ակտիվ շարժերին: Ըստ այդմ՝ կարող ենք ենթադրել, որ Չավուշօղլուի այցն էլ ուներ հենց այդ տրամաբանությունը։ Սակայն ստեղծված իրավիճակում շատ ավելի տրամաբանական կլինի նշել, որ փաստացի Անկարան մի ձեռքով Չավուշօղլուին ուղարկում է Բաքու՝ իբրև դիվանագիտական հակվածության նշան, մյուս ձեռքով հրաման տալիս Ալիևին շարունակել կրակը, ընդամենը ձևականություն է:

Այս ամենն իր հերթին խոսում է այն մասին, որ դիվանագիտական հոսքի վրա Անկարան չունի համարժեք հաջողություն․ ավելորդ է խոսել Բաքվի մասին, ընդհանրապես, քանզի Չավուշօղլուն Ալիևին ուներ ասելու թերևս մի բան՝ ի՞նչ գին է լինելու կրակը չդադարեցնելու դեպքում, և ի՞նչ գին է լինելու կրակը դադարեցնելու պարագայում: Եթե Արցախի սահմանին կրակը շարունակվում է, ապա դա նշանակում է, որ ռազմական հաջողությունների մասին քարոզչական հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը, այլապես ռազմական հաջողությունների կետում գտնվողը թելադրում է քաղաքական պայմաններ՝ չունենալով ավելորդ կորուստների մոտիվացիա:

Ասվածին զուգահեռ, դիվանագիտական այցի ու շարունակվող ռազմական գործողությունների այդ զուգահեռը թերևս կարող է խոսել նաև այն մասին, որ Անկարան մտադիր է Ալիևին խրել ճահճի մեջ այնքան, որ, խոշոր հաշվով, նա անկարող լինի դրանից դուրս գալ անգամ թանկ գնով: Թերևս, առավել նկատելի է դառնում այն, որ Թուրքիայի ծրագրերը Ալիևի առումով բազմազան չեն և, ըստ ամենայնի, Անկարան նրան տանում է զոհաբերության, և գին ոչ թե Ալիևն է վճարելու ելքի համար, այլ Թուրքիան սպասելու է, թե ով ավելի մեծ գին կվճարի Ալիևի «զոհաբերության» համար: Թերևս, այդ նպատակով է Թուրքիան ամբողջապես յուրացրել ադրբեջանական ղեկավարության իրավունքներն ու լիազորությունները:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular