ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց հզոր սփյուռքի շնորհիվ նյութական օգնությունից բացի շատ այլ հարցեր են լուծվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց սուրբ հողը պաշտպանող հայ զինվորի կողքին է նաև ողջ աշխարհասփյուռ հայությունը: Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերով օր օրի բազմապատկվում են հայրենիք ուղարկվող դրամական և հումանիտար օգնությունները, ինչը խոսում է ոչ միայն հայ ազգի միասնականության, այլև նոր զարթոնքի մասին: Այլևս ոչ մի հայի մտքով չի անցնում անտարբեր մնալ ու չխառնվել իր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Ժամանակն է շնորհակալություն հայտնել սփյուրքի մեր հայրենակիցներին, որը մեկ մարդու նման ոտքի կանգնեց և ոտքի կանգնեցրեց իրենց երկրի պետական ու դիվանագիտական կառույցներին: Հենց այս միասնականության ուժն է, որ առաջ է մղում մեր զինվորին արդեն 11 օր ու գիշեր կյանքի ու մահու կռիվ տալ սահմանին և պայքարել թուրք-ահաբեկչական խմբավորման դեմ և անառիկ պահել հայոց հողն ու մեր հայրենիքը:

Սփյուռքի միասնական ջանքերի շնորհիվ Եվրոխորհրդարանում սկսվեցին նաև քննարկումներ, որոնք ցույց տվեցին, թե տարբեր երկրների պատգամավորներն ինչքան տեղեկացված են ու զայրացած Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: Այդ ամենից բացի, նրանք չվարանեցին ամենախիստ պատժամիջոցների դիմելու կոչեր ու առաջարկություններ հնչեցնել: Սա ևս խոսում է սփյուռքի համախմբված աշխատանքի մասին, որի արդյունքում աշխարհին ուղղված մեսիջները ոչ միայն բարեհաջող տեղ են հասնում, այլև արդյունավետ են հայերի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական նենգ քայլերի մասին իրազեկելու ու ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու համար: Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ այս հարցը միջազգայնացվեց, հնչեղություն ստացավ ու միջազգային հանրությանը ստիպեց գործուն քայլեր ձեռնարկել:

Ուստի փառք նաև մեր հզոր սփյուռքին, որը թիկունք կանգնելով հայրենիքին ևս մեկ անգամ կարողացավ աշխարհին ցույց տալ, որ պետք չէ մեզ հետ խոսել պարտադրանքի լեզվով: Բացի այդ, ժամանակն է օր առաջ վերջ դնել կրավորական կեցվածքին և հստակ քայլեր ձեռնարկել ահաբեկչական երկրների ձեռքը բռնելու և նրանց քաղաքակիրթ աշխարհից մեկուսացնելու համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular