ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո, Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

News.am-ը գրում է.

Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսի երկրորդ վարորդին Վլադիկավկազի հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում 31-ամյա Ավագ Ծատինյանը պատմեց, որ վթարից հետո 4 օր հիվանդանոցում անօգնական պառկած է եղել, իսկ սնունդով եւ հագուստով օգնել են միայն նույն հիվանդասենյակում գտնվող ազգությամբ օս հիվանդները, մինչեւ օգնության է հասել Հայաստանից մեկնած նրա կինը։

«Վլադիկավկազի հիվանդանոցում ինձ բուժօգնություն չի ցուցաբերվել, ես 4 օր պառկած եմ եղել՝ անօգնական, ինձ ուրիշներն են հաց տվել, հագուստ տվել, հիվանդասենյակի ժողովուրդն է օգնել ինձ: Եթե կինս չգար, կարող է վիճակս ավելի վատանար: Երեք օր աչքիս վիրակապը չի փոխվել, արյունս չորացել էր, չէի կարողանում աչքս բացել, դեղ էր պետք, որ աչքիս կաթեցնեմ, մեկը չկար բերեր, որ կաթեցնեմ, դեղորայքային օգնություն էլ չի ցուցաբերվել: Գալիս էին միայն սիստեմա էին միացնում, սրսկում, գնում էին, ոչ մի բան չէին անում»,-պատմեց ավտովթարից տուժածը:

Ավագ Ծատինյանի խոսքով, Վլադիկավկազի հիվանդանոցում իրեն էնդոսկոպիկ հետազոտության են ենթարկել առանց անզգայացման. «Իմ ձեռքերը կապել են, տարել են, փորս սկսել են առանց նարկոզի երեք տեղից ծակել: Գոռում եմ, ասում եմ՝ ես միայն աչքիս հետ խնդիր ունեմ, ոչ ոք չէր լսում: Հետո տեսան, որ վատանում եմ, գոռում, ճչում եմ՝ սրսկեցին, թե նարկոզ տվեցին, լավ չեմ հիշում: Անիմաստ տեղը երեք տեղից ծակել են՝ ուզում էին տեսնել՝ արյունահոսություն կա, թե ոչ»:

Տուժած վարորդին 4 օր անց հիվանդանոցում կինն է օգնության հասել, գնել անհրաժեշտ դեղորայքը, սնունդն ու պահանջել՝ ամուսնուն պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Սակայն, պարզվել է, որ Վլադիկավկազի հիվանդանոցում չի եղել ոչ ռենտգենի սարք, ոչ էլ համապատասխան մասնագետներ: Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան:

Նշենք, որ դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն օր հաղորդագրություն էր տարածում՝ նշելով, որ Վլադիկավկազի եւ Բեսլանի հիվանդանոցներում բուժվող բոլոր հայ տուժածներին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում։
31-ամյա վարորդը պատմեց, որ տեղի ունեցած վթարից մանրամասներ չի հիշում, քանի որ այդ պահին քնած է եղել: Ավագ Ծատինյանի կարծիքով՝ ավտոբուսը վարող իր գործընկեր Յուրա Պողոսյանը մեղավոր չէ կատարվածի մեջ. նա վթարից ընդամենը 20 րոպե առաջ էր իրենից ղեկը վերցրել։

«Ես այդ գիշեր ավտոբուսը վարել, հանձնել եմ իրեն, ինձնից հետո ինքն ընդամենը 30 կմ է քշել: Յուրան ղեկին չէր կարող քնել, որովհետեւ լավ քնել էր, վեր էր կացել: Ընդամենը ղեկն իրեն հանձնելուց 20 րոպե է անցել, եւ այդ ընթացքում հնարավոր չէ, որ քնած լիներ: Մեղավորությունը եղել է ճանապարհի մեջտեղում կանգնած բեռնատարինը, որին ավտոբուսը հարվածել է, այլ տարբերակ, կարծում եմ, որ չի կարող լինել: Յուրան 40 տարվա փորձ ուներ, շատ լավ վարորդ էր, անընդհատ տարբեր ուղղություններով քշել է, մեքենայի անսարքություն եւս չի եղել»,– ասաց նա։

Ավագ Ծատինյանին կինը ավտովթարից միայն մի քանի օր անց է կարողացել գտնել ամուսնուն, քանի որ նրա անունը չի եղել ԱԻՆ–ի հրապարակած ոչ վիրավորների, ոչ մահացածների, ոչ էլ զոհվածների ցուցակում: Ավելի ուշ պարզվել է, որ վարորդի անունը եւ ռուսական կողմը, եւ հայկական կողմը սխալ են հրապարակել՝ Ավագ Ծատինյանի փոխարեն Արեն Սաինյան։

Ի դեպ, հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը տուժած վարորդի անունը կրկին սխալ էր հաղորդել լրագրողներին՝ նշելով, որ հոկտեմբերի 20-ին Երեւան կտեղափոխվի վթարից տուժած ավտոբուսի երկրորդ վարորդ՝ Նոյեմբերյանի բնակիչ Արեն Սաինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում՝ վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Այս պահին Ռուսաստանի հիվանդանոցներում եւս երկու հայ տուժած է բուժվում։ Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular