ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական բացահայտ աֆեորան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս Արցախում ընթացող պատերազմի հետ կապցված մի կարևոր արձանագրում վերահաստատենք․ փաստացի միջազգային հանրության առանցքային ու հիմնական դերակատարներ-խաղացողներն արձանագրել են հանգամանքը, որ Անկարան արցախ-ադրբեջանական սահմանագոտի է տեղափոխել ահաբեկիչների և փաստացի միջազգային ահաբեկության օջախ է ստեղծել և գրոհել արցախյան սահմանը: Իրականում ամբողջ հարցն այն է, թե այդ խոսքերն ինչ ազդեցություն են ունենալու միջազգային «խուլիգանի» համբավը տարիներ ի վեր վաստակած Էրդողանի համար, որը հայտարարում է, թե ոչ ոք իրավունք չունի կանգնեցնել իրեն: Էրդողանը, այսպես ասած, զոհասեղանի վրա է դրել ամեն ինչ՝ Ալիևից մինչև ադրբեջանական բանակի զինվորներ, մեկ նպատակի համար՝ ստիպել աշխարհին հաշվի նստել իր հետ:

Ըստ այդմ` շատ պարզ է դառնում աշխարհի խնդիրը՝ զրկել Էրդողանին որևէ բան զոհասեղանին դնելու հնարավորությունից: Իսկ թե ինչպես անել դա, անշուշտ հարցի մյուս կողմն է, հատկապես հաշվի առնելով այն, որ համաշխարհային ուժի կենտրոնների համար Էրդողանն էլ իր հերթին կարող է իր խուլիգանությամբ լինել գործիք, որը հնարավոր է կիրառել տարբեր ուղղություններով և նպատակներով: Հենց այստեղ առաջնային պլան է գալիս այն փաստը, որ մեր բանակի ռազմագործողություններին, հակաահաբեկչական պայքարին զուգահեռ, մեր դիվանագիտության, մեր քաղաքական մտքի խնդիրն է հասկանալ ներկայումս Էրդողանի այլևս կովկասյան ոտնձգության հնարավոր շահառուների շրջանակը, կամ, ավելի շուտ՝ այն շրջանակը, որտեղ կարող են ձևավորվել այդ խուլիգանության պահանջարկային միտումներ:

Միջազգային հանրության, ուժային հիմնական դերակատարների արձագանքները այժմ վկայում են, որ այդ պահանջարկը դեռևս ձևավորված չէ և հայկական կողմի քաղաքական խնդիրն է անել այնպես, որ այն այդպես էլ չձևավորվի: Մյուս կողմից միջազգային հանրության արձագանքները վկայում են, որ առնվազն հիմնական խաղացողների շրջանակում ձևավորված է այն համոզումն ու գիտակցումը, որ խուլիգանությունը այլևս վերածվել է միջազգային լրջագույն խնդրի: Ամբողջ հարցն այն է, թե ով ինչ է պատրաստ անել այդ խնդիրը լուծելու համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular