ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմաճակատի ողջ երկայնքով ակտիվ և ինտենսիվ ռազմական գործողություններ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանն է։

- Պարոն Հովհաննիսյան, արդեն մի քանի օր է, որ Ադրբեջանը զինված հարձակում է իրականացնում: Խոսվում է լայնամասշտաբ պատերազմի մասին, ի՞նչ են ցույց տալիս ձեր գնահատականները: 

— Սա բառից բուն իմաստով լայնամասշտաբ պատերազմ է, որտեղ Հայաստանի դեմ պատերազմում է ոչ միայն Ադրբեջանը այլ նաև Թուրքիան։ Փաստացի այս պահին Արցախը և Հայաստանը պատերազմ են մղում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որովհետև ինչպես նշվեց նաև պաշտպանության նախարարության ներկայացուցչի կողմից  Ադրբեջանի օդուժը կառավարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Ինչպես նաև Ադրբեջանի հիմնական հարվածային ուժը օդում ավելի ակտիվ հենց թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերն են, որոնք կրկին ղեկավարվում են թուրքերի կողմից։ Փաստացի ռազմաճակատի ողջ երկայնքով ակտիվ և ինտենսիվ ռազմական գործողություններ են, ինչպես նաև եղել են ակտիվ գործողություններ Հայաստանի՝ Վարդենիսի հետ սահմանային հատվածում։

ՀՀ ՊՆ-ն վերջերս զգուշացրել էր ադրբեջանական կողմին, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման, շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: Սա «Իսկանդերի» մասի՞ն է խոսքը, այսինքն՝ իրավիճակը դրա՞ն է տանում:

—  Խոսքը ըստ անհրաժեշտության սպառազինությունում առկա բոլոր տեսակների մասին է՝  հակառակորդին զսպելու նպատակով։ Որևէ սահմանափակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմն է դիմում նման սպառազինությունների օգտագործմանը և հարվածում է նաև քաղաքացիական օբեկտներին և բնակավայրերին և շարունակում է իր հարձակվողական գործողությունները, ապա, բնականաբար հակառակորդի ագրեսիան զսպելու և հետ շպրտելու համար հայկական բանակը կարող է իրեն իրավունք վերապահել օգտագործել հայկական սպառազինության մեջ առկա բոլոր զինատեսակները և այստեղ ոչ մի սահմանափակում չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է թշնամու ագրեսիան զսպելում և խաղաղ բնակչությանը պաշտպանելուն։

- Դուք որպես ռազմական փորձագետ ի՞նչ կանխատեսումներ ունեք։ Արդյո՞ք հնարավոր է հրադադար, թե՞ սա իսկապես կլինի վերջին պատերազմը։

— Այս պահին ոչ ոք որևէ կանխատեսում անել չի կարող, որովհետև ռազմական գործողությունները շատ ինտենսիվ շարունակվում են, և ամեն վայրկյանի լինում են փոփոխություններ։ Բայց վստահաբար կարող եմ ասել և պնդել, որ թեկուզ տևական խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ մեր բանակը այդ խաղաղությունը կպարտադրի հակառակորդին։ Որևէ այլ տարբերակում չի լինելու խաղաղություն, կամ դա լինելու է այնպիսի գնով, որը խաղաղություն անվանել չի կարելի։ Միանշանակ է, որ խաղաղություն պարտադրողը լինելու է միայն Հայկական բանակը։  Եվ իրենց զգալի կորուստները տեսնելով իրենք ստիպված կլինեն խնդրել հրադադար, միայն այդ դեպքում  կարող է լինել խաղաղություն։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքն այս օրերին։ Դրանք ճիշտ ուղղությա՞մբ են իրականացվում։

—  Այո, բայց այդ մասին ռազմական իրավիճակում խոսել պետք չէ, ամեն ինչ վերահսկվում է, իրականացվում է վերլուծություն և բոլոր գործողությունները մշակվում են ըստ դրա։  Ու իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular