ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը շտկումներ կմտցնի նաև առաջին հայացքից չերևացող շատ հարցերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հնարավորություն տվեց նաև հասկանալու, թե որ գերատեսչությունն ինչ չափով է արդյունավետ աշխատում և, առհասարակ, հասկանալու, թե ով՝ ով է: Խոսքը Հայաստանի ու Արցախի ոչ միայն արտաքին աշխարհի հետ բոլորովին այլ հարթությունից հարաբերվելուն է վերաբերում, այլև ներքին խնդիրները բացահայտելուն: Միանշանակ է, որ միայն բանակի ուսերին ամեն ինչ բարդել հնարավոր չէ, ուստի, յուրաքանչյուր գերատեսչություն պետք է կարողանար բեռի իր բաժինը վերցնել ու բանակի նման՝ նույն արժանապատվությամբ իրականացներ: Բայց, ինչպես երևում է, որոշ գերատեսչություններ ու դիվանագիտական կորպուսներ քնից դեռ չեն արթնացել:
 
Քաղաքացիների կողմից սեփական նախաձեռնությամբ դրամահավաք ու սնունդ հայթայթելու գործողությունները ևս վկայում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ևս թերանում են իրենց աշխատանքում, բայց այս անգամ կանդրադառնանք այլ պետություններում Հայաստանը ներկայացնող դիվանագնետների ու այլ երկրների շահերի հետ հարմար ինտեգրված դիվանագիտական կորպուսների աշխատանքին: Այս առումով, բավական ուշագրավ էր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան այս գրառումը.
 
«Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»:
 
Ու թեև Վ. Պողոսյանի ակնարկը միայն մեկ երկրի դեսպանին է վերաբերում, բայց այն կարելի է շատերին հասցեագրել, որոնք կարծես մոռացել են, թե, առհասարակ, ինչ նպատակով են գործուղվել այլ երկիր և պետական բյուջեի հաշվին այլ երկրում ծվարելուց բացի ուրիշ ի՞նչ օգտական գործով են առհասարակ զբաղվում:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular