ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական դաժան «քոթակն» ու թշնամու բարբաջանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի տեղակալ, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, թե Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման: Միանշանակ է, որ պաշտոնական Անկարան ակնհայտորեն սրում է հռետորաբանությունը, որն առնչվում է Ադրբեջանի սանձազերծած հայ-ադրբեջանական պատերազմին: Ըստ էության մի կողմից բացարձակապես անակնկալ չէ այդ դիրքորոշումը, քանի որ Թուրքիան որևէ կերպ երբևէ չի էլ խուսանավել այս օրերին դիրքավորվել այդ պատերազմի հովանավորի բացահայտ դերում, մյուս կողմից, սակայն, հռետորաբանության այդօրինակ սրացումը արժանի է հանգամանալից դիտարկման և ուշադրության: Առավել ևս, որ սեպտեմբերի 29-ին նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է հայտարարել՝ այցելելով Անկարայում Բաքվի դեսպանատուն, ասել էր, թե «Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ լինի մարտի դաշտում, թե կարգավորման գործընթացում»:

Հենց այստեղ էլ առաջանում է մյուս տրամաբանական հարցը, թե որն է պատճառը, որ Անկարան սրում է աջակցության վերաբերյալ իր հռետորաբանությունը: Եթե հարցին նայենք գլոբալ առումով, ապա՝ Թուրքիան հենց դրա համար էր հրահրել պատերազմը, որպեսզի օրակարգ բերի հենց իրեն հետաքրքրող հարցերն ու շանտաժի այդ տարբերակով ստիպի դրանց հետ հաշվի նստել նախ Ռուսաստանին, հետո նաև Մինսկի խմբի մյուս համանախագահներին: Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել նաև այն, որ Անկարայի համար այստեղ հարցը ոչ միայն կովկասյան ռեգիոնում իր հետ հաշվի նստելու մասին է, այլ նաև այլ ուղղություններով այդ մայրաքաղաքների հետ ունեցած հակասություններում սեփական մոտեցումը պարտադրելու: Սակայն, միևնույն ժամանակ այն, որ Անկարան սանձազերծած պատերազմի երրորդը օրը սրում է իր հռետորաբանությունն ու անցնում գրեթե բացահայտ հայտարարությունների՝ նույնացնելով Ադրբեջանի վրա հարձակումը իր վրա հարձակման հետ, վկայում է, որ Ադրբեջանի գործերը մարտի դաշտում, մեղմ ասած, լավ չեն, և հայտարարությունների իմաստով, արդեն վա-բանկ է գնում նաև Անկարան:

Արձանագրենք, որ մեր բանակին հաջողվել է ոչ միայն կասեցնել թշնամու ահռելի ուժի հարձակումը բոլոր ուղղություններով, որ Հայաստանի և Արցախի ուղղությամբ ծրագրել և իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաև շարունակաբար պատճառել մարդկային ուժի և զինտեխնիկայի ահռելի ու անընդհատ կորուստ, զուգահեռ տարբեր ուղղություններով պատժիչ գործողություններով: Ահա մարտական այդ ձախողումն է Թուրքիային ստիպում անցնել արդեն Ադրբեջանի աջակցության քաղաքական գրեթե վա-բանկ տրամաբանությամբ հայտարարությունների: Հայկական բանակը հերթական անգամ խառնել է խաղաքարտերն ու հաշվարկները:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular