Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական դաժան «քոթակն» ու թշնամու բարբաջանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի տեղակալ, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, թե Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման: Միանշանակ է, որ պաշտոնական Անկարան ակնհայտորեն սրում է հռետորաբանությունը, որն առնչվում է Ադրբեջանի սանձազերծած հայ-ադրբեջանական պատերազմին: Ըստ էության մի կողմից բացարձակապես անակնկալ չէ այդ դիրքորոշումը, քանի որ Թուրքիան որևէ կերպ երբևէ չի էլ խուսանավել այս օրերին դիրքավորվել այդ պատերազմի հովանավորի բացահայտ դերում, մյուս կողմից, սակայն, հռետորաբանության այդօրինակ սրացումը արժանի է հանգամանալից դիտարկման և ուշադրության: Առավել ևս, որ սեպտեմբերի 29-ին նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է հայտարարել՝ այցելելով Անկարայում Բաքվի դեսպանատուն, ասել էր, թե «Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ լինի մարտի դաշտում, թե կարգավորման գործընթացում»:

Հենց այստեղ էլ առաջանում է մյուս տրամաբանական հարցը, թե որն է պատճառը, որ Անկարան սրում է աջակցության վերաբերյալ իր հռետորաբանությունը: Եթե հարցին նայենք գլոբալ առումով, ապա՝ Թուրքիան հենց դրա համար էր հրահրել պատերազմը, որպեսզի օրակարգ բերի հենց իրեն հետաքրքրող հարցերն ու շանտաժի այդ տարբերակով ստիպի դրանց հետ հաշվի նստել նախ Ռուսաստանին, հետո նաև Մինսկի խմբի մյուս համանախագահներին: Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել նաև այն, որ Անկարայի համար այստեղ հարցը ոչ միայն կովկասյան ռեգիոնում իր հետ հաշվի նստելու մասին է, այլ նաև այլ ուղղություններով այդ մայրաքաղաքների հետ ունեցած հակասություններում սեփական մոտեցումը պարտադրելու: Սակայն, միևնույն ժամանակ այն, որ Անկարան սանձազերծած պատերազմի երրորդը օրը սրում է իր հռետորաբանությունն ու անցնում գրեթե բացահայտ հայտարարությունների՝ նույնացնելով Ադրբեջանի վրա հարձակումը իր վրա հարձակման հետ, վկայում է, որ Ադրբեջանի գործերը մարտի դաշտում, մեղմ ասած, լավ չեն, և հայտարարությունների իմաստով, արդեն վա-բանկ է գնում նաև Անկարան:

Արձանագրենք, որ մեր բանակին հաջողվել է ոչ միայն կասեցնել թշնամու ահռելի ուժի հարձակումը բոլոր ուղղություններով, որ Հայաստանի և Արցախի ուղղությամբ ծրագրել և իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաև շարունակաբար պատճառել մարդկային ուժի և զինտեխնիկայի ահռելի ու անընդհատ կորուստ, զուգահեռ տարբեր ուղղություններով պատժիչ գործողություններով: Ահա մարտական այդ ձախողումն է Թուրքիային ստիպում անցնել արդեն Ադրբեջանի աջակցության քաղաքական գրեթե վա-բանկ տրամաբանությամբ հայտարարությունների: Հայկական բանակը հերթական անգամ խառնել է խաղաքարտերն ու հաշվարկները:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելու
Ամենադիտված