ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լայնածավալ պատերազմ է ընթանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է։

— Պարոն Վրթանեսյան, այսօր և այս պահին ի՞նչ իրավիճակ է Արցախի սահմանի ողջ երկայնքով։

— Իմ ինֆորմացիան այն է ինչ որ հրապարակվել է պաշտոնապես, այսինքն այն, որ այս պահին դիրքային մարտեր կան հարավում և եթե որևէ բան չի փոխվել նաև հյուսիս-արևելքում։ Բայց այս պահին միայն պետք է հետևել պաշտոնական լրահոսին։

— Նախորդ երկու օրերի համեմատությամբ այսօր իրավիճակը ավելի սրվե՞լ է, թե՞ նույնն է։

— Այդ հարցին պատասխանել չեմ կարող, քանի որ զինվորականները պետք է ասեն թե այս իրավիճակի որքան մասն են հանրայնացնում, իսկ որքանը հասկանալի պատճառներով չեն հրապարակում, բայց կարող եմ ասել, որ արդեն երրորդ օրն է, որ լայնածավալ պատերազմ է, առանց որևէ վերապահումների պատերազմ է ընթանում։

— Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից կամավորներ են գալիս Արցախ: Այս պահին անհրաժեշտություն կա՞ նրանց այդտեղ լինելու:

— Այս պահին ով ցանկանում է կամավոր գնալ, եթե ԵԿՄ անդամ չի կամ վետերանական այլ խմբի անդամագրված չէ, ապա պետք է դիմեն իրենց զինվորական հավաքակայան, որովհետև առանձին մարդկանց գնալը ավելի շատ խնդիրներ է ստեղծում  կազմակերպչական, քանի որ այդ մարդկանց պետք է պահել, սնունդ տալ, ինչպես նաև անհասկանալի է առանձին մարդկանց պատրաստվածությունը և այլն։ Եվ այդ ամենը ստեղծում է խնդիրներ։

— Այսօր նաև սկսել են ակտիվ կրակոցներ ՀՀ տարածքում՝ Վարդենիսում։ Սա անձամբ սպառնալիք չէ Հայաստանի Հանրապետությանը։

— Դե Ադրբեջանը առաջին անգամ չէ, որ սպառնալիքներ է ստեղծում և առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և բազմիցս անգամ են քաղաքացիական անձիք սպանվել: Օրինակ 2015 թվականին մի քանի քաղաքացիական զոհվեցին Ադրբեջանի հրետակոծությունների պատճառով։ Այս դեպքում Ադրբեջանը ավելի բաց է գործում, ըստ էության Ադրբեջանը ագրեսոր է և ագրեսիայի թիրախում Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մեր վերաբերմունքը Ադրբեջանին պետք է լինի միայն որպես ագրեսորի։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular