ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային էսկալացիան ժամանակի հարց է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողություններն Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:

ՊՆ-ի հաղորդմամբ, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: Նշենք նաև, որ հակառակորդն այսօր թիրախավորում է նաև Վարդենիս քաղաքն, ինչպես նաև հարակից մի շարք գյուղեր։ Իրականում վաղուց կանխատեսելի էր և բնավ զարմանալի չէ Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը, քանի որ բանակցային գործընթացում փաստացի ապակառուցողական գործողություններ են, և տարածաշրջանն ամբողջովին ռազմականացված է։ Ընդգծենք, որ առանց այդ էլ բարդ ԼՂ հակամարտությունը վերջին շրջանում իր խաղով բարդացնում է Թուրքիան, և դա հեշտ խաղ չէ, քանի որ դրանում առկա են Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները, Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական կրկին բարդ հարաբերությունները, և այն, ինչ անում է Թուրքիան այս հակամարտության գոտում, նաև Ռուսաստանի դեմ է, քանի որ Ռուսաստանը խոչընդոտել է թուրքական պլանների իրագործմանը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբիայում:

Ռուսաստանն ու Թուրքիան գործում են հակադիր բևեռներում, իսկ ռուս-թուրքական նման մակարդակի հարաբերությունները պահպանվում են միմիայն տնտեսության և դրանից բխող շահերի շնորհիվ։ Եթե ավելի կոնկրետ՝ ստեղծված իրավիճակը բավականին անկանխատեսելի է, և հնարավոր է ամեն սցենար, մինչև անգամ տեսականորեն հնարավոր է և պետք է խոսել նաև տարածաշրջանային պատերազմի հավանականությունից, որը կներառի Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, և հայտնի չէ նաև, թե այլ ինչ կենտրոններ։ Ներկայիս իրավիճակը դեռ բավականին սահմանափակ է, թեև տեղի է ունենում կիրառվող սպառազինության տրամաչափի փոփոխություն, աշխարհագրության փոփոխություն, և չի բացառվում, որ ավելի ինտենսիվ ռազմական գործողություններ լինեն նաև հայ-ադրբեջանական սահմանին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular