ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանի պաշտպանությունը և սոցիալական ռիսկերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է ՀՀ-ում արդեն երրորդ օրն է պատերազմ է, իսկ երկրի ներսում հայտարարված է ռազմական դրություն։ Դրա հետ մեկտեղ հանրապետության ողջ տարածքում հայտարարված է համընդհանուր հանրահավաք, ինչը նշանակում է, որ 18-55 տարեկան ծառայության ենթակա բոլոր տղամարդիկ պետք է պատրաստ լինեն առաջնագիծ մեկնելու համար։ Այն հանգամանքը, որ պետության պաշտպանությունը սուրբ ու նվիրական գործ է և յուրաքանչյուր իրեն հարգող ու իր երկրի ու ընտանիքի ապագայի մասին մտածող անհատ պետք է արձագանքի այս կոչին, դա փաստ է և չի քննարկվում։ Սակայն այստեղ պետք է անդրադառնանք մի կարևոր և նուրբ հարցի, որը պետք է հաշվի առնեն զորակոչի հարցերն իրակացնող կառույցները։

Հայտնի է, որ ճակատ մեկնում են նշված տարիքի ծառայությանը պիտանի տղամարդիկ, այստեղ կա մի կարևոր առաձնահատկություն․ բանն այն է, որ մեկնողների թվում մեծ թիվ են կազմում սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդներ, որոնք իրենց ընտանիքների միակ կերակրողն են (ասված խմբի մեջ են մտնում նաև օրավարձով աշխատող մարդիկ)։ Եթե ավելի մանրամասն ներկայացնենք տեղի ունեցող ընթացակարգը, ապա նշենք, որ զինկոմիսարիատներ ներկայացողները միանգամից չեն մեկնում առաջնագիծ, այլ տևական ժամանակ ընդհանուր կենտրոնացված հատվածներում են տեղակայվում։ Այս ամենի հետ մեկտեղ տվյալ անձաց ընտանիքները փաստացի մնում են բախտի քմահաճույքին թողնված, քանի որ զրկվում են տան միակ կերակրողից, ինչը, այս աննախադեպ լարված ու ռիսկային օրերին բավականին վտանգավոր երևույթ է։

Ինչ-խոսք պետության սահմանների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը գերկարևոր է, բայց կարևոր է նաև սահմանագիծ մեկնած կամավորների ընտրանիքների սոցիալական աջակցություն ապահովելու և այդ նուրբ հարցը պետության կողմից կարգավորելու առաջնայնությունը։ Այնպես որ՝ պատկան մարմինները պետք է այս շատ զգայուն թեման պահեն իրենց աչքի առաջ և կոնկրետ քայլեր իրականցնեն։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular