ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաշկի տեսակների խնամքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«L'Oréal Paris»-ը ներկայացրել է՝ ինչպիսի խնամք է անհրաժեշտ մաշկի տեսակներից յուրաքանչյուրին:

Յուղոտ մաշկ

Յուղոտ մաշկին բնորոշ են ընդլայնված ծակոտիները, սև կետերը և բորբոքումները: Բացի այդ, յուղոտ փայլն ի հայտ է գալիս մաքրելուց կես ժամ անց: Նման մաշկի առավելությունը նրա ամրությունն է, այն չոր մաշկից պակաս զգայուն է, ինչի շնորհիվ ավելի դանդաղ է ծերանում: Սակայն սա չի նշանակում, որ յուղոտ մաշկը խոնավացման կարիք չունի. մաշկի չափազանց յուղոտ լինելու հիմնական պատճառներից մեկը նրա ջրազրկումն է: 

Երկու հիմնական կանոն կա, որոնց պետք է հետևել յուղոտ մաշկը խնամելիս՝   

Մաքրում

Լվացումից և տոնավորումից բացի, մաքրումը ենթադրում է ավելի խորը պիլինգների և դիմակների կիրառում: Յուղոտ մաշկի վրա դրական ազդեցություն են թողնում կավով դիմակները: Դիմակների բաղադրության մեջ մտնող կավը հակաբորբոքային ազդեցություն ունի և կանխարգելում է ակնեի առաջացումը:

Խոնավացում

Խորհուրդ է տրվում ընտրել ջրային հիմքով խոնավացնող միջոցներ՝ մաշկը սնուցող յուղերով չծանրաբեռնելու համար: Դրանք կարող են լինել հատուկ յուղոտ մաշկի համար նախատեսված նրբաքսուքներ կամ ֆլյուիդներ:

Չոր մաշկ

Չոր մաշկը մաշկի ամենաբարակ և զգայուն տեսակն է, որը հակված է արագ ծերացման: Խոնավության և առաձգականության կորստի արդյունքում մաշկի վրա կնճիռներ և բորբոքումներ են առաջանում: Այդ իսկ պատճառով, մաշկի այս տեսակը պահանջում է համակարգված խնամք

  • Մաքրված մաշկին անհրաժեշտ է խոնավացնող տոնիկ քսել: Այն մաշկը կնախապատրաստի հետագա քսուքների օգտագործմանը և դրանց ավելի լավ ներծծվելու հնարավորություն կտա:

  •  

    Խորհուրդ է տրվում ցերեկը խոնավացնող քսուք օգտագործել. այն խոնավացնում է մաշկը, վերացնում քորը և վերականգնում հարմարավետության զգացումը:
  • Քնից առաջ սնուցող գիշերային քսուք օգտագործեք. առավոտյան մաշկը կմնա փափուկ և առանց ձգվածության զգացողության:

Նորմալ մաշկ

Նորմալ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ընդամենը պահպանել հավասարակշռությունը: Դրա համար բավական են առավոտյան և երեկոյան մաշկի սովորական մաքրումը և թեթև խոնավացումը:

Կոմբինացված մաշկ

Կոմբինացված մաշկին բնորոշ են մաշկի յուղոտ և չոր տեսակների առանձնահատկությունները: T-զոնան սովորաբար տառապում է բորբոքումներից և յուղոտ փայլից, մինչդեռ այտերը չոր են և կարող են թեփոտել:

Կոմբինացված մաշկի խնամքը

  • Մաքրումը պետք է լինի խորը, բայց միևնույն ժամանակ, բավականին նուրբ: Լվացման համար խորհուրդ է տրվում նուրբ գել օգտագործել:

  • Շաբաթվա մեջ երկու անգամ դիմակներ օգտագործեք՝ մուլտիմասկինգի տեխնիկայով՝ քթին, ճակատին և կզակին քսեք շերտազատման և ծակոտիների նեղացման համար նախատեսված դիմակ-սկրաբ, իսկ այտերին՝ սնուցող դիմակ: Սա թույլ կտա մաքրել ծակոտիները և կանխարգելել բորբոքումների առաջացումը՝ չչորացնելով այտերի հատվածը:
  • Ցերեկը մի՛ մոռացեք խոնավացնող քսուք օգտագործելու մասին, որը կարող է նաև դիմահարդարման համար հիմք հանդիսանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular