ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտրուկ փոփոխություն Պուտինի այցից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը, որի բովանդակությունն ու ընդհանուր շեշտադրումներն, իհարկե, արդեն իսկ հայտնի էին հասարակությանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո:

Եվ այդ իմաստով խորհրդարանում ըստ էության տեղի է ունենում պարզ մի արարողակարգ, որին նախորդել էր ուշագրավ մի իրադարձություն: Առաջին հայացքից սովորական մի իրադարձություն, սակայն իր էությամբ բավականին ուշագրավ:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում իր դրական վերաբերմունքն է արտահայտել կառավարության ծրագրին և հայտարարել, որ այն իսկապես փոփոխություններ բերող ծրագիր է: ՀՅԴ-ն, ըստ էության, հավատարմության երդում է տվել Կարեն Կարապետյանին, որի հետ թեժ բանավեճի մեջ էր մտել նշանակման առաջին իսկ պահից:

Այն, որ խոսքը հենց հավատարմության երդման մասին է, վկայում է այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն կարող էր շատ հանգիստ հանդես չգալ առանձին ասուլիսով, այլ իր դրական վերաբերմունքը արտահայտել խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Այստեղ հետաքրքրություն առաջացնողը ՀՅԴ-ի կեցվածքը, դիրքորոշումը կամ երդումը չէ: Այն ուշագրավ է ընդհանուր ներքաղաքական և ներիշխանական հարաբերությունների կոնտեքստում:

Դրա հետաքրքրական ֆոն է նաև այն, որ նախօրեին էլ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն էր կառուցողական մոտեցումով դիմել կառավարությանը՝ ներկայացնելով երկու առաջարկ, որոնցով պայմանավորում էր կոռուպցիայի դեմ պայքարի և փոփոխությունների արդյունավետության հեռանկարը: Տեր-Պետրոսյանը, որ մի քանի օր առաջ աղետ էր խոստացել՝ դեֆոլտ անվան տակ քողարկված, հանկարծ հանդես է գալիս Կարեն Կարապետյանի կառավարությանն ուղղված կառուցողական մոտեցումով՝ կառավարության ծրագրի խորհրդարանական ներկայացումից առաջ: Սրանից հետո խորհրդարանական քննարկումներից առաջ առանձին ասուլիս է տալիս ՀՅԴ-ն և հանդես գալիս Կարապետյանի կառավարության ծրագրի ողջույնով:

Այս իրողությունը հուշում է, որ ներքաղաքական կյանքում որոշակի շրջանակում առաջացել է, այսպես ասած, կառուցողականության պայքար Կարեն Կարապետյանի կառավարության հետ հարաբերությունների համար: Բացառված չէ, որ ՀՅԴ-ն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ նկատել է Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ նոր համաձայնություն, որից անմիջապես հետո փորձել է ետ չմնալ, դուրս չմնալ խաղից: Առավել ևս, որ ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ին ցույց տվեցին, որ առանց ՀՀԿ-ի՝ իր դիրքերը չափազանց թույլ է:

Հետաքրքրականը, սակայն, այն է, որ և ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն կառավարության հանդեպ իրենց վերաբերմունքում նման ընդգծված անցում են կատարում Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, որին մասնակցելու համար ժամանել էր Պուտինը:

Հաշվի առնելով այն, որ Պուտինը Հայաստանի ներքաղաքական դաշտի գերակշիռ մեծամասնության, առավել ևս հնաբնակների համար «փարոս» է, հարց է առաջ գալիս, թե արդյոք զուգադիպությո՞ւն էր ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո երկու ուժերի վերաբերմունքի նմանօրինակ փոփոխությունը Կարեն Կարապետյանի կառավարության հանդեպ, թե՞ դա պայմանավորված էր նրանով, որ նրանց հայտնի է դարձել այդ փոփոխությունների հանդեպ Պուտինի ինչ-որ վերաբերմունքի մասին, որն էլ փորձել են ընդօրինակել հնարավորինս արագ: Թե՞ Սերժ Սարգսյանը լավ իմանալով իրերի նմանօրինակ դրվածքը՝ կարողացել է Պուտինի այցը պարզապես հմտորեն խաղարկել ներքաղաքական այդ էֆեկտը ստանալու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular