ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտակա տասնամյակը շատ բարդ է լինելու ժողովրդագրական տեսանկյունից.Արտակ Մարկոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որով ծրագրվում է Հայաստանի բնակչության թիվը 2050-ին հասցնել 5 մլն-ի։  

Այդ թեմայով 1or.am  կայքը զրուցել է ժողովրդագիր Արտակ Մարկոսյանի հետ, պարզելու համար, թե որքանո"վ է իրատեսական այդ ծրագիրը։ Հարցին, թե` որպես մասնագետ ի"նչ կարծիք կա, արդյոք ապագա ունի այս ծրագիրը, ժողովրդագիրը պատասխանեց․

«Եթե խոսում ենք 30 տարվա կտրվածքով՝ հնարավոր է, կարող է լինել։ Բայց իրատեսական է, եթե խոսում ենք 30 տարվա կտրվածքով և այնպիսի պետության մասին, որտեղ լինելու է տնտեսական աճ, պետական կառավարման նորմալ համակարգ, նորմալ դատական համակարգ: Եվ եթե լինեն այս գործոնները ապա 30 տարվա մեջ հնարավոր է նման ցուցանիշ։ 

Այս պահին դեռ ոչ, հատկապես, եթե նայենք 10 տարվա կտրվածքով  ժողովրդագրական առումով մեզ շատ ծանր գործընթացներ են սպասվում։ Բայց 30 տարվա մեջ հնարավոր է ունենանք, եթե հստակ ու ճիշտ  քաղաքականություն լինի։ Բայց պետք է հասկանանք, որ աշխարհը շատ արագ է փոխվում, և, նախ՝ պետք է մտածենք միջնաժամկետ՝ 2030 թվականի մասին։ Ինչ խոսք, մոտակա տասնամյակը շատ բարդ է լինելու ժողովրդագրական տեսանկյունից, քանի որ մեզ 2025 թ-ից հետո  սպասվում է դեպոպուլացիա, այսինքն՝ մահերը կարող են գերազանցել ծնունդներին։

Այնպես որ, մենք կոնկրետ այս պահին անելիք ունենք, որ դա թույլ չտանք։ Այո, նախորդ տարի բավականին քայլեր են կատարվել, մասնավորապես երեխաների խնամքի նպաստի գումարն է բարձրացվել,  առաջին և երկրորդ երեխայի համար միանվագ դրամական  նպաստն է բարձրացել, երեխաներին տրամադրվող նպաստն է բարձրացել, գյուղական համայնքներում բնակվող նաև չաշխատող ծնողին տրամադրվող նպաստ է նշանակվել, բայց դա դեռևս բավարար չէ, որովհետև մեզ հստակ ծրագրեր են պետք երրորդ և չորրորդ երեխաների ծնունդը խթանելու համար:

Այլապես, մենք կարող ենք ծնելիության ցուցանիշի ավելի ծանր անկում ունենալ, քան կարող ենք կանխատեսել»։

 

Սոնա Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular