ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի կարողանում մարսել տավուշյան դասերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական քարոզչամեքենան անխափան աշխատելով շարունակում է սեփական լսարանին համոզել, թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում մեջ իրենք են գերակա դիրք գրավում: Նման մոտեցում գեներացնելով փորձում են ներքին սպառողին համոզել, որ մածունը սև է, չնայած, որ Ադրբեջանում ևս լավ են հասկանում, որ այդ ամենը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ թաքցնել ալիևյան վարչակազմի ֆիասկոները:

Աջից-ձախից տարբեր տեղեկություններ իրար կցելով ադրբեջանական մամուլը փորձում է իր ներքին սպառողին չեղած իրականությունը հրամցնելուց բացի, Հայաստանին ներքաշել նոր ինտրիգի մեջ, բայց, համաձայնեք, որ այս մոտեցումն այնքան հին ու մաշված մեթոդ է, որ այլևս որևէ մեկին չի զարմացնում կամ՝ զայրացնում:

Ադրբեջանական կողմի վերջին տեղեկությունների համաձայն ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ուղիղ բանակցություններ  սկսելու առաջարկով դիմել է Ադրբեջանի կառավարության աղբյուրներին և իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է մի քանի անգամ հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցչի հետ, ինչ-ինչ հարցեր քննարկել:

Սա ադրբեջանական քարոզչամեքենայի սովորական դարձած, հայտնի ձեռագիրն է, երբ սեփական ձախողումներից հասրակության ուշադրությունը շեղելու համար փորձ է արվում այլ թեմաներ շրջանառել: Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ է հակառակորդը հիմա որոշել այս ամենի մասին բարձրաձայնել:

Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն չի կարողանում մարսել տավուշյան դեպքերից իրենց բաժին հասած դասերը և, բնական է, ներքին լսարանին ստի հերթական չափաբաժնով կերակրելու համար շրջանառության մեջ է դրել մի վարկած, որպեսզի իրեն ու մյուսներին համոզի, թե իր դիրքները ոչ թե խարխուլ են, այլ՝ հակառակը:

Մինչդեռ ճիշտ հակառակ պատկերն է: Ուստի, այդ ամենը կոծկելու համար ադրբեջանական կողմը որոշել է հերթական անգամ դիմել հին հնարքներին, ձեռքի հետ էլ փորձելով կռիվ գցել Հայաստանի ու Ռուսաստանի միջև:

 

Արմինե Գրիգորյան  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular