ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի շնորհավորական ուղերձի ոդիսականը. Վարչապետի խոսնակը լռում է, նախագահականից փորձում են պարզաբանել, իրանագետը՝ վստահեցնում՝ շնորհավորանքն ուշացած, բայց կլինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության  Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ստացան բազմաթիվ շնորհավորանքներ տարբեր երկրներից:

Ու եթե հաշվի առնենք, որ այս շնորհավորանքները, հեռախոսազանգերը նախևառաջ ցույց են տալիս տվյալ երկրների հետ դիվանագիտական և միջպետական  հարաբերությունների որակը, ապա այս կամ այն երկրի շնորհավորանքի բացակայությունն արդեն իսկ ցուցիչ է, որ մի բան այն չէ:

Այսպիսով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին և նախագահին ուղղված շնորհավորանքների ցանկում այդպես էլ չգտանք Իրանի նախագահ Հասան Ռուհանիի շնորհավորանքը. այն ո՛չ ՀՀ Կառավարության, և ո՛չ էլ Նախագահի պաշտոնական կայքէջերում չկար, շնորհավորանքի մասին հիշատակում չկար նաև իրանական աղբյուրներում և ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքէջում։ 

Նկատենք՝ նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:

168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ  վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:

Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հարցի պատասխանը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը կարողացավ տալ միայն աշխատանքային օրվա վերջում.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս շարունակում է Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ստացված բոլոր շնորհավորանքները տեղադրվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում»:

Նկատենք, սակայն, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում վերջին շնորհավորանքը եղել է սեպտեմբերի 22-ին, ու առնվազն տարօրինակ է, որ տոնի առթիվ հարևան ու բարեկամ երկրի ղեկավարի շնորհավորանքը լինելու է տոնից մի քանի օր անց:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցրեց՝ շնորհավորանքը ուշացած, բայց կլինի. «Որքանով տեղյակ եմ՝ շնորհավորանքներ կլինի ԻԻՀ-ից ՀՀ Անկախության տոնի առթիվ, բայց որոշակի ուշացումն արդեն ինքնին կարելի է գնահատել ցուցիչ և որոշակի ուղերձ:

Խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է վերջին շրջանում  Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող որոշակի խոչընդոտներով, որոնք ի հայտ են եկել մի քանի պատճառներով՝  նախևառաջ պետք է նշել Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարությունները Հայաստանից, ապա նաև՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման մասին որոշումը, այնուհետև՝ բացման գործողությունը, ինչը, բնականաբար, որոշակի անհանգստություններ է առաջ բերել Իրանում»

Իրանագետը նշեց նաև, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկու կողմերի համար ունեն կարևոր, հաճախ՝ նաև կենսական նշանակություն, և հետևաբար՝ այդ հարաբերությունների մակարդակում խոչընդոտները պետք է հնարավորինս արագ վերացվեն. «Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում որոշում կայացնողներին.  եթե  որոշումներ են կայացվում, ապա պետք է գնահատվեն այդ որոշումներից բխող մարտահրավերները և  ռիսկերը, նոր միայն դրանից հետո որոշումներն ի կատար ածվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular