Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանի նախագահի շնորհավորական ուղերձի ոդիսականը. Վարչապետի խոսնակը լռում է, նախագահականից փորձում են պարզաբանել, իրանագետը՝ վստահեցնում՝ շնորհավորանքն ուշացած, բայց կլինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության  Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ստացան բազմաթիվ շնորհավորանքներ տարբեր երկրներից:

Ու եթե հաշվի առնենք, որ այս շնորհավորանքները, հեռախոսազանգերը նախևառաջ ցույց են տալիս տվյալ երկրների հետ դիվանագիտական և միջպետական  հարաբերությունների որակը, ապա այս կամ այն երկրի շնորհավորանքի բացակայությունն արդեն իսկ ցուցիչ է, որ մի բան այն չէ:

Այսպիսով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին և նախագահին ուղղված շնորհավորանքների ցանկում այդպես էլ չգտանք Իրանի նախագահ Հասան Ռուհանիի շնորհավորանքը. այն ո՛չ ՀՀ Կառավարության, և ո՛չ էլ Նախագահի պաշտոնական կայքէջերում չկար, շնորհավորանքի մասին հիշատակում չկար նաև իրանական աղբյուրներում և ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքէջում։ 

Նկատենք՝ նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:

168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ  վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:

Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հարցի պատասխանը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը կարողացավ տալ միայն աշխատանքային օրվա վերջում.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս շարունակում է Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ստացված բոլոր շնորհավորանքները տեղադրվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում»:

Նկատենք, սակայն, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում վերջին շնորհավորանքը եղել է սեպտեմբերի 22-ին, ու առնվազն տարօրինակ է, որ տոնի առթիվ հարևան ու բարեկամ երկրի ղեկավարի շնորհավորանքը լինելու է տոնից մի քանի օր անց:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցրեց՝ շնորհավորանքը ուշացած, բայց կլինի. «Որքանով տեղյակ եմ՝ շնորհավորանքներ կլինի ԻԻՀ-ից ՀՀ Անկախության տոնի առթիվ, բայց որոշակի ուշացումն արդեն ինքնին կարելի է գնահատել ցուցիչ և որոշակի ուղերձ:

Խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է վերջին շրջանում  Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող որոշակի խոչընդոտներով, որոնք ի հայտ են եկել մի քանի պատճառներով՝  նախևառաջ պետք է նշել Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարությունները Հայաստանից, ապա նաև՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման մասին որոշումը, այնուհետև՝ բացման գործողությունը, ինչը, բնականաբար, որոշակի անհանգստություններ է առաջ բերել Իրանում»

Իրանագետը նշեց նաև, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկու կողմերի համար ունեն կարևոր, հաճախ՝ նաև կենսական նշանակություն, և հետևաբար՝ այդ հարաբերությունների մակարդակում խոչընդոտները պետք է հնարավորինս արագ վերացվեն. «Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում որոշում կայացնողներին.  եթե  որոշումներ են կայացվում, ապա պետք է գնահատվեն այդ որոշումներից բխող մարտահրավերները և  ռիսկերը, նոր միայն դրանից հետո որոշումներն ի կատար ածվեն»:

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմանները
Ամենադիտված