ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգչուհի Ջուսը անհարմար վիճակում է հայտնվել. «Այս ամենի հետևում կանգնած են իմ կոլեգաներից ոմանք...»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսը անհարմար վիճակում է հայտնվել` արդեն որերորդ անգամ նրա սոցիալական էջերը կոտրում կամ փակում են: Այս անգամ փակվել է Ջուսի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Նրա խոսքով` ինչ-որ մարդիկ անընդհատ բողոքներ են ուղարկել սոցկայքի ադմինիստրացիա՝ նշելով, թե այն կեղծ է, եւ արդյունքում էջն արգելափակվել է:

Նշենք, որ տարիներ առաջ երկու անգամ ջնջնվել է նաեւ նրա յութուբյան էջը. Նման դեպքերի պարբերականությունը, Ջուսի խոսոքով, ուղղակի պատահականություն լինել չի կարող:

Ո՞վ է այս ամենի հետեւում կանգնած ու ո՞ւմ է խանգարում Ջուսը, փորձել ենք պարզաբանում ստանալ համարձակ երգչուհուց:

«Եթե ինձ հետ նման պարբերականությամբ նման դեպքեր են լինում, նշանակում է` կան մարդիկ, ովքեր ինձ նախանձում են: Ինքս երբեք չեմ հետեւի, անգամ չեմ նկատի այն մարդկանց, ովքեր ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե որոշ մարդիկ անընդհատ հետեւում են իմ էջերին, ինչ-որ մարդկանց են հավաքում, որ սպամ ուղարկեն ֆեյսբուքի ադմինիստրացիա էջս փակելու համար, նշանակում է, որ նրանք ինձ նախանձում են: Ըստ իս` այս ամենի հետեւում կանգնած են իմ կոլեգաներից ոմանք, չեմ կարծում` ոլորտից հեռու մարդկանց հետաքրքրեր իմ էջը փակելը: Ես հետաքրքիր երգչուհի եմ ու իմ էջը փակելով ես չեմ դադարում այդպիսին լինելուց, ես լայքերով պարծեցող երգչուհի չեմ, ի վերջո` բոլորս գիտենք, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայքեր ու քոմմենթներ վաճառող ընկերություններ կան: Եթե նույն ռուսական մի շարք արտիստների էջեր նայենք, կնկատենք, որ շատ հայտնի աստղեր չունեն միլիոնավոր լայքեր, բայց նրանք կարողանում են մեծ դահլիճներ լցնել: Այնպես որ, լայքով կամ քոմմենթով ոչինչ չի որոշվում, այդ ամենն անգամ ծիծաղելի է»,- նշեց Ջուսը:

Հետաքրքրվելով, թե երգչուհին չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել հետագայում նման դեպքերից խուսափելու համար, պատասխանեց.

«Այն էջը, որը փակվեց, չուներ համապատասխան նշան, քանի որ երկրպագուներս էին բացել: Հենց նշանը չլինելու պատճառով էլ նրանց հաջողվել է փակել էջը:

Առաջիկայում անպայման նոր էջ կբացեմ` այս անգամ արդեն պաշտոնական էջի նշանով, որից հետո, թող ներեն իմ վատը ցանկացողները, բայց այլեւ նրանց չի հաջողվի կոտրել էջս: Պետք է շեշտեմ, որ կատարված վատ դեպքերն ինձ ոչ մի կերպ չեն կոտրում, եւ նույնիսկ հակառակը` ես ավելի մեծ ցանկություն եմ ունենում աշխատելու իմ երկրպագուների համար, ովքեր իսկապես շատ են ու ոչ վաճառված լայքերի տեսքով»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular