Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգչուհի Ջուսը անհարմար վիճակում է հայտնվել. «Այս ամենի հետևում կանգնած են իմ կոլեգաներից ոմանք...»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսը անհարմար վիճակում է հայտնվել` արդեն որերորդ անգամ նրա սոցիալական էջերը կոտրում կամ փակում են: Այս անգամ փակվել է Ջուսի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Նրա խոսքով` ինչ-որ մարդիկ անընդհատ բողոքներ են ուղարկել սոցկայքի ադմինիստրացիա՝ նշելով, թե այն կեղծ է, եւ արդյունքում էջն արգելափակվել է:

Նշենք, որ տարիներ առաջ երկու անգամ ջնջնվել է նաեւ նրա յութուբյան էջը. Նման դեպքերի պարբերականությունը, Ջուսի խոսոքով, ուղղակի պատահականություն լինել չի կարող:

Ո՞վ է այս ամենի հետեւում կանգնած ու ո՞ւմ է խանգարում Ջուսը, փորձել ենք պարզաբանում ստանալ համարձակ երգչուհուց:

«Եթե ինձ հետ նման պարբերականությամբ նման դեպքեր են լինում, նշանակում է` կան մարդիկ, ովքեր ինձ նախանձում են: Ինքս երբեք չեմ հետեւի, անգամ չեմ նկատի այն մարդկանց, ովքեր ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե որոշ մարդիկ անընդհատ հետեւում են իմ էջերին, ինչ-որ մարդկանց են հավաքում, որ սպամ ուղարկեն ֆեյսբուքի ադմինիստրացիա էջս փակելու համար, նշանակում է, որ նրանք ինձ նախանձում են: Ըստ իս` այս ամենի հետեւում կանգնած են իմ կոլեգաներից ոմանք, չեմ կարծում` ոլորտից հեռու մարդկանց հետաքրքրեր իմ էջը փակելը: Ես հետաքրքիր երգչուհի եմ ու իմ էջը փակելով ես չեմ դադարում այդպիսին լինելուց, ես լայքերով պարծեցող երգչուհի չեմ, ի վերջո` բոլորս գիտենք, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայքեր ու քոմմենթներ վաճառող ընկերություններ կան: Եթե նույն ռուսական մի շարք արտիստների էջեր նայենք, կնկատենք, որ շատ հայտնի աստղեր չունեն միլիոնավոր լայքեր, բայց նրանք կարողանում են մեծ դահլիճներ լցնել: Այնպես որ, լայքով կամ քոմմենթով ոչինչ չի որոշվում, այդ ամենն անգամ ծիծաղելի է»,- նշեց Ջուսը:

Հետաքրքրվելով, թե երգչուհին չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել հետագայում նման դեպքերից խուսափելու համար, պատասխանեց.

«Այն էջը, որը փակվեց, չուներ համապատասխան նշան, քանի որ երկրպագուներս էին բացել: Հենց նշանը չլինելու պատճառով էլ նրանց հաջողվել է փակել էջը:

Առաջիկայում անպայման նոր էջ կբացեմ` այս անգամ արդեն պաշտոնական էջի նշանով, որից հետո, թող ներեն իմ վատը ցանկացողները, բայց այլեւ նրանց չի հաջողվի կոտրել էջս: Պետք է շեշտեմ, որ կատարված վատ դեպքերն ինձ ոչ մի կերպ չեն կոտրում, եւ նույնիսկ հակառակը` ես ավելի մեծ ցանկություն եմ ունենում աշխատելու իմ երկրպագուների համար, ովքեր իսկապես շատ են ու ոչ վաճառված լայքերի տեսքով»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Ամենադիտված