ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախության հույզերն ու «հեղափոխության» իրական դիմագիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի բան պարզ է՝ Խորհրդային Միության ժամանակ հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատատեղերից, ապագայից, քանի որ մասնագիտությունները դարձան անպիտան։

Տարիներ շարունակ նրանց մեջ հասունանում էր անպետքության, չկայացվածության զգացումը, գնալով աճում էր դասակարգային ատելությունը, որն եկավ մեր կյանք ագրեսիվ կապիտալիզմի հետ մեկտեղ։

Իսկ հետո եկավ «Նոր» Հայաստանը, որտեղ պարզվեց, որ ամեն ինչում մեղավոր էին նախկինները։ Սա փրկօղակ էր, տարիներով խոցված ինքնասիրության սպասված փրկօղակ։

Ինչպես հայտնի է՝ հասարակությանը կառավարելու լավագույն տեխնոլոգիաներից է վախի մթնոլորտի ստեղծումը։ Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն է։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթներին։

Ավելի բարդ հասարակություններում ավելի նուրբ տեխնոլոգիաներ են օգտագործում։ Սակայն իշխող խումբը, որը զուրկ է կառավարման գիտելիքներից, դիմում է պարզագույն, իրենց համար ընկալելի եղանակներին։ Այստեղ մտահոգիչն այն է, որ հասարակության մի զգալի հատվածի համար նման տեխնոլոգիաներն արդյունավետ են։ Սա արդեն իշխանության փոփոխությամբ չի ուղղվի, իսկ ժողովուրդ փոխել չի ստացվի, ունենք այն, ինչ ունենք։Մենք ապրում ենք ավանդական քաղաքականության ավարտի ժամանակաշրջանում։

«Հեղափոխությունը» ծնեց իր պոպուլիստին, ինչը բնական էր։ Առանց պոպուլիզմի՝ չի կարող լինել որևէ արմատական փոփոխություն, սակայն չծնեց իր տնտեսագետին, հրապարակախոսին ու փիլիսոփային, մենք ունեցանք միայն հայհոյող։

Ակնհայտ է, որ հեղափոխությունները սովորաբար ղեկավարում են մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես պետք է քանդել հին կարգը, և ոչ անպայման նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է կառուցել նորը։ Եվ հեղափոխությունները սիրում են խժռել իրենց զավակներին։ Հայաստանում խժռելու գործընթացն արդեն տեսանելի է։

Հեղափոխության որոշ մասնակիցներ լքել են ղեկավար պաշտոնները։ Դժվար չէ նաև նկատել մարդկանց, որոնք խոստովանում են, որ կորցրել են խանդավառությունը։ Հեղափոխական ճամբարում կառավարման առօրյա գործերը, բնականաբար, ստվերում են թողնում հեղափոխական օրերի հույզերը։ Իսկ հեղափոխական հռետորաբանությունը լղոզվում է և գնալով ավելի ու ավելի քիչ համախմբող դառնում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular