ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայը պետք է իր երկրի շահը գերադասի օտարի շահից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am կայքի զրուցակիցը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն է։

Պարոն Սողոմոնյան վերջերս ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկու անվան հետ, ներկայացրել է  զեկույց, որտեղ անդրադարձ է եղել նաև  Հայաստանում գործող ռուսամետ ազդեցության գործակալներին, հրապարակվել են  մի քանի անուններ։  Հայաստանի իշխանությունների համար արդյո՞ք անակնկալ  չէր նման բացահայտումները։

—  Կարծում եմ, որ անակնկալ չէր, որովհետև ամեն երկիր ունի իր ԱԱԾ-ն, որոնք  փորձում են տեղեկություններ ստանալ բոլոր այն երկրների մասին որոնց հետ ունեն համագործակցություն։ Մեզ հայտնի է եղել, որ Ռուսաստանը Հայաստանում բավականին շատ ինֆորմացիոն աղբյուրներ ունի  և այդ հրապարակումը, կարծում եմ,  բնական էր։  Բայց  ես բացասական եմ վերաբերվում այն հային, ով  առաջնորդվում է ոչ թե իր ազգային շահերով, այլ  առաջնորդվում է օտար երկրի  շահերով, և մենք պետք է  փոխենք մտածողություն, այն, որ հայը  պետք է իր երկրի շահը գերադասի  օտարի շահից։  Եվ այն մարդկանց, ովքեր օտարին են գերադասում պետք է բացասական վերաբերվենք,  և ըստ էության, պետք է այդ մարդիկ պախարակման ենթակա լինեն, որ մեր երկրում էլ ավելի քիչ լինեն նմանները։

- Կա  այնպիսի տեսակետ, որ մեր ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի «Դոսյե»-ի հրապարակած հետաքննության հիմքով: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

— Ոնց որ պահանջում է օրենքը՝  այդ ձևով էլ պետք է ընթանա։ Եթե այս  դեպքը ենթադրում է որոշ գործողություններ, ապա, այո՛, պետք է քայլեր ձեռք առնվեն։  Օրենքի շրջանակներում ինչ պահանջվում է, այդպես էլ պետք է վարվեն։

- Այդ փաստաթղթերում հիշատակվում են Հայկ Բաբուխանյանի, Անդրանիկ Նիկողոսյանի,  Գագիկ Ծառուկյանի անունները: Այդ ցանկում որևէ մեկի անունը ձեզ համար բացահայտո՞ւմ էր:

—  Ինձ համար՝ ոչ։ Բաբուխանյանի մասին հատկապես շատ է խոսվել նաև մինչ հեղափոխությունը, և հասարակությանը հայտնի է եղել, որ այդ մարդը  նման դիմագիծ ունի, և կարծում եմ՝  ոչ մեկի համար էլ անակնկալ չէր։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular