ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոլորտը կարգի բերելու գործընթաց է սկսվում. վարորդները ևս կլիցենզավորվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ն ավելի վաղ անդրադարձել է վարորդների որակավորման խնդրին՝ ներկայացնելով բեռնափոխադրող կազմակերպությունների խնդիրներն ու պահանջները:

Հիշեցնենք՝ բեռնափոխադրողները պնդում էին, որ վարորդները մեքենան վարելուց բացի պետք է սահմանը հատելու ժամանակ գրագետ փաստաթղթավորում իրականացնելու հմտություններ ունենան, որպեսզի հետագայում թե՛ իրենք խնդիրներ չունենան, թե՛ բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունները:

Հիմա առաջացել է նոր պահանջ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է խստացնել փոխադրում իրականացնող կազմակերպությունների համար լիցենզիա ստանալու գործընթացը։

Ըստ այդմ՝ փոխվելու են միջպետական ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար կիրառվող կարգերը:

Բացի այդ, նոր պահանջներ են դրվում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող վարորդների առջև: Նրանք պետք է վերապատրաստում անցնեն և մասնագիտական որակավորման վկայական ստանան։

1or.am -ի հետ զրույցում ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը միանշանակ դրական համարեց այդ փոփոխությունը և նշեց, որ ոլորտում իրականացվելիք խստացումները պահանջված քայլ է, և պետք էր դրանով ավելի վաղ զբաղվել: Մասնագետի ներկայացմամբ այսօր փոխադրում իրականացնող շատ վարորդներ կան, որոնք իրավունք չունեն այդ աշխատանքով զբաղվել։

«Ամեն D կարգ ունեցող վարորդ չի, որ կարող է ավտոբուս վարել, ուղևորափոխադրում իրականացնել։ D կարգ ստանալը դեռևս բավարար չէ: Ես բավական երկար զբաղվել եմ այս հարցով։ Եթե այսօր վերջապես մենք էլ ենք հասել այն մակարդակին, որ վարորդը դա լուրջ մասնագիտություն է և այդ հմտություններն ունենալու համար պետք է ինչ-որ մի տեղ սովորել, թեկուզ ինքնուս՝ փաստ է: Մարդը պետք է սովորի, որ կարողանա դառնալ ավտոբուսի կամ այլ փոխադրամիջոցի վարորդ։ Հենց այնպես չեն դառնում վարորդ»,- ասաց Հ. Եղիազարյանը:

Արմեն Ասատրյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular