ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում են հսկիչ գին, բայց հսկիչ գնով չեն մաքսազերծում. ներկրող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան հագուստ ներկրող Վարդան Բաբայանը, որը ընդամենը մի քանի օր առաջ է իր բեռը մաքսազերծել, տեղեկություն էր տարածել, որ բեռը, որը մաքսազերծել է կազմել է 33 կիլոգրամ, որի մաքսազերծման համար վճարել է 102 հազար դրամ, գումարած 15 հազար դրամ բրոքերի ծառայության համար։

1or.am-ը գործարարից փորձեց ճշտել, թե արդյոք Վ. Բաբայանը գոհ է մաքսազերծման նոր պայմաններից: Մեզ հետ զրույցում, սակայն, նա նշեց, որ նոր պայմանները միայն վնասելու են, քանի որ ներկրողներն այսուհետ Չինաստանից ապրանքը կներկրեն ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստան, այնտեղ կմաքսազերծեն և կտեղափոխեն Հայաստան:

«Ռուսաստանում, Բելառուսում մաքսազեծման դրույքաչափերը չեն փոխվել, մնացել են հին դրույքաչափերը: 1 կլիոգրամի արժեքը 3 դոլար է մնացել: Նախկինում Չինաստանից Ռուսաստանով չէինք բերում ապրանքը, քանի որ մոտ 20 տոկոս թանկ էր մաքսազերծումը: Հիմա հակառակն է դարձել՝ Հայաստանում է 50 տոկոսով թանկացել: Մենք էլ ապրանքը ավելի կարճ ժամանակում կբերենք Ռուսաստան, այնտեղ մաքսազերծենք, նոր կբերենք Հայաստան»,- ասաց Վ. Բաբայանը:

Հարցին, թե այդ դեպքում ճանապարհածախսը եթե գումարվի մասքազերծման արժեքին, արդյո՞ք նույն պատկերը չի ստացվի, գործարարը հավաստիացրեց, որ մաքսազերծման և տեղափոխման ծախսերը միասին ավելի քիչ կկազմի, քան Հայաստանում մաքսազերծելու դեպքում է: Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանք ներկրելու ժամանակ մաքսազերծման արժեքի կրկնակի թանկացմանը, ապա այստեղ ևս գործարարի համար անհասկանալի երևույթներ կան, որոնց պատասխանը նրան էլ էր հետաքրքրում:

«Որտեղի՞ց են վերցնում հսկիչ գները հասկանալի չէ: Բոլորին առաջարկում ենք ոչ թե մոլերում և թանկանոց տոնավաճառներում իրենց ուսումնասիրությունները կատարեն, այլ ամենաէժան տոնավաճառների գներին ծանոթանան: Ի դեպ, վերջին բեռը, որը մաքսազերծել եմ Թուրքիայից էի ներկրել, մոտ երկու օր առաջ հսկիչ գներով մաքսազերծեցին: Ասում են հսկիչ գին, բայց հսկիչ գնով չեն մաքսազերծում: Կիլոգրամով մաքսազերծեցին, գումարած 20 տոկոս ավելացված արժեքի հարկը: Փաստաթղթում գրված է 54 հատ շոր, որը կազմում էր 24 կիլոգրամ, մաքսազերծել են 2,2 եվրոյով, դրան գումարել են 20 տոկոս ԱԱՀ: Մեկ այլ խնդիր էլ կա, որ առանց բրոքերի թույլ չեն տալիս մաքսազերծում իրականացնել: 15 հազար դրամ էլ հավելյալ վճարել եմ բրոքերին, ինչը աբսուրդ է, մինչդեռ նախկինում 300 կգ-ից ավելի բեռի դեպքում էինք բրոքերի միջոցով մաքսազերծում»,- ասաց Վ. Բաբայանը:

Անժելա Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular