ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրինագիծը՝ ՊՈԱԿ-ների ճահճացման երաշխիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: ԱԺ նիստում պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, նշեց, որ գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նոր նախագծով, սակայն առաջարկվում է պահանջներին ավելացնել նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասել է Կարապետյանը:

Ստացվում է, որ դպրոցների տնօրեններին կշարունակեն եղած ընթացակարգերով ընտրել, իսկ այլ ՊՈԱԿ-ների դեպքում թեկնածուն պետք է ունենա երկու տարվա ստաժ, ինչը խիստ վիճահարույց կետ է, և ՊՈԱԿ-ների կառավարումը կարող է տանել ճահճացման ճանապարհով: Ամենակարևոր հարցը, որը ծագում է, թե ինչպես պետք է թեկնածուն կարողանա ունենալ երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժ, եթե նախկինում որևէ ՊՈԱԿ չղեկավարած անձը օրենքով չի կարող մասնակցել որևէ մրցույթի: Այդ դեպքում որտեղի՞ց կարող է ստաժ ունենալ: Այս առաջարկը մոտավորապես նման է, երբ գործատուները հաճախ փնտրում են 20 տարեկան, բարձրագույն կրթությամբ, օտար լեզուների գերազանց իմացությամբ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, որը, համաձայնեք, աբսուրդի ժանրից է:

Հիմա ստացվում է մոտավորապես նույն աբսուրդի առջև ենք կանգնելու ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ժամանակ, քանի որ շուկայում առավելություն կստանան նրանք, ովքեր արդեն իսկ հնարավորություն են ունեցել նմանատիպ կառույցներ ղեկավարել: Այս դեպքում ինչպե՞ս պետք է ապահովվի սերնդափոխության և աշխատաշուկան նոր մասնագետներով համալրելու հարցերը: Թե՞ կրկին փորձ է արվում գնալ հին ու ճահճացած ճանապարհներով՝ հավելյալ արգելքներ առաջացնելով նոր ու թարմ գաղափարներ ներկայացնելու հնարավորության համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular