Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրինագիծը՝ ՊՈԱԿ-ների ճահճացման երաշխիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: ԱԺ նիստում պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, նշեց, որ գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նոր նախագծով, սակայն առաջարկվում է պահանջներին ավելացնել նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասել է Կարապետյանը:

Ստացվում է, որ դպրոցների տնօրեններին կշարունակեն եղած ընթացակարգերով ընտրել, իսկ այլ ՊՈԱԿ-ների դեպքում թեկնածուն պետք է ունենա երկու տարվա ստաժ, ինչը խիստ վիճահարույց կետ է, և ՊՈԱԿ-ների կառավարումը կարող է տանել ճահճացման ճանապարհով: Ամենակարևոր հարցը, որը ծագում է, թե ինչպես պետք է թեկնածուն կարողանա ունենալ երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժ, եթե նախկինում որևէ ՊՈԱԿ չղեկավարած անձը օրենքով չի կարող մասնակցել որևէ մրցույթի: Այդ դեպքում որտեղի՞ց կարող է ստաժ ունենալ: Այս առաջարկը մոտավորապես նման է, երբ գործատուները հաճախ փնտրում են 20 տարեկան, բարձրագույն կրթությամբ, օտար լեզուների գերազանց իմացությամբ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, որը, համաձայնեք, աբսուրդի ժանրից է:

Հիմա ստացվում է մոտավորապես նույն աբսուրդի առջև ենք կանգնելու ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ժամանակ, քանի որ շուկայում առավելություն կստանան նրանք, ովքեր արդեն իսկ հնարավորություն են ունեցել նմանատիպ կառույցներ ղեկավարել: Այս դեպքում ինչպե՞ս պետք է ապահովվի սերնդափոխության և աշխատաշուկան նոր մասնագետներով համալրելու հարցերը: Թե՞ կրկին փորձ է արվում գնալ հին ու ճահճացած ճանապարհներով՝ հավելյալ արգելքներ առաջացնելով նոր ու թարմ գաղափարներ ներկայացնելու հնարավորության համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Ամենադիտված