ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի գլխավոր հասարակաց տունը սնանկացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խոշորագույն հասարակաց տներից մեկը սնանկացել է: Գերմանական ԶԼՄ-ների համաձայն՝ սեպտեմբերի սկզբին հարկադրական փակման պատճառով հասարակաց տուն Pascha-ն, որը գտնվում է Գերմանիայի Կելն քաղաքում, հայտարարել է սնանկացման մասին: 60 աշխատակցուհիներ և 120 հրավիրված մարմնավաճառներ գործազուրկ են դարձել: Հոդվածը վերցված է ռուսական Inosmi կայքից:

Այս տարի նոր կորոնավիրուսային համաճարակն ուժգին հարված է հասցրել բնակչության բոլոր շերտերին՝ ներառյալ հասարակաց տան աշխատակիցներին: Համաճարակի տարածումը կանխելու նպատակով մարտի 14-ին Գերմանիայի մի քանի դաշնային նահանգներ փակել են իրենց ժամանցի պետական օբյեկտները: Մեկ շաբաթ անց երկրի կենտրոնական կառավարությունը հրամայել է ժամանակավորապես փակել Գերմանիայի ժամանցի բոլոր կենտրոնները:

Կառավարության հանդուրժողական վերաբերմունքը մարմնավաճառության նկատմամբ հանգեցրել է նրան, որ ոլորտի աշխատակիցների քանակը տարեցտարի ավելացել է: Սակայն համաճարակի պատճառով բոլորը կորցրել են աշխատանքը:

Covid-19-ի պատճառով Գերմանիայում բազմաթիվ մեծ և փոքր հասարակաց տներ, բարեր և կարմիր լապտերների թաղամասեր դատարկվել են: Արդյունքում աշխատակիցների մեծամասնությունը զրկվել է եկամուտի աղբյուրից, և որոշ աշխատակիցներ հաճախորդների գրավելու համար ստիպված սկսել են դուրս գալ փողոց կամ սոցցանցերում հրապարակումներ անել և այդպիսով զարգացնել իրենց սեփական բիզնեսը:

Այնուամենայնիվ, հասարակաց տան աշխատակիցները չեն կարող շարունակել նման կերպ աշխատել, քանի որ պոտենցիալ հաճախորդներից շատերը կորոնավիրուսի պատճառով վախենում են անձնական հանդիպումներից: Գերմանիայի գործազուրկ մարմնավաճառները իրենց դժգոհությունն արտահայտել են Կելն, Բեռլին, Համբուրգ և այլ քաղաքներում փողոցային բողոքի ցույցեր կազմակերպելով:

Բողոքի ամենալայնածավալ ցույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին: Այդ օրը ողջ Գերմանիայից մոտ 400 մարմնավաճառներ և հասարակաց տների սեփականատերեր Համբուրգի կարմիր լապտերների թաղամասում հավաքվելով՝ դուրս են եկել հանրային ցույցի՝ պահանջելով գերմանական հասարակաց տների բացումը: Նրանք քայլել են պաստառներով՝ «Աշխարհի հնագույն մասնագիտությունը ձեր օգնության կարիքն ունի», «Մարմնավաճառները չեն կարող համաճարակի պատճառով օրենքից դուրս հայտարարվել» և այլն:

Այդ ցույցը կազմակերպվել է մարմնավաճառների գերմանական ասոցիացիայի կողմից: Հարցազրույցի ընթացքում ասոցիացիան նշել է, որ ցույցի շարժառիթն այն է, որ Շվեյցարիայում որոշ հասարակաց տներ արդեն բացվել են և «դրանք բաց են եղել ավելի քան մեկ ամիս, բայց դա չի հանգեցրել կորոնավիրուսով վարակվածների թվի աճի»: Ասոցիացիան նաև հայտարարել է, որ քանի դեռ հասարակաց տները մյուս կառույցների նման հետևում են անվտանգության կանոններին, օրինակ՝ դիմակներ կրելը, հաճախակի օդափոխությունը և այցելուների գրանցումը, դա չի հանգեցնի վարակման մեծ ռիսկի: Հակառակը՝ քանի որ մարմնավաճառները չեն կարողանում գումար վաստակել սովորական ձևով, նրանք ստիպված են լինում հաճախորդներ գտնել փողոցներում, ինչը շատ ավելի ռիսկային է առողջության և հիգիենայի համար:

Հասարակաց տների փակումը կարող է թուլացնել մարմնավաճառությունը, բայց ոչ՝ վերացնել: Հակառակը՝ դրա օրենքից դուրս զարգացումը կարող է ուժեղացնել վիրուսի տարածումը:

Հնարավոր է, որ հասարակության ճնշման պատճառով է, որ Գերմանիան օգոստոսի կեսին թույլատրել է բացել մայրաքաղաքային հասարակաց տները, բայց ֆիզիկական մտերմությունը դեռևս արգելված է եղել. արգելքը հանվել է սեպտեմբերի սկզբում:

Բեռլինը բաց է, ինչը նշանակում է, որ մյուս քաղաքներում նույնպես շուտով կբացվեն հասարակաց տները:

Կառլեն Մարտիրոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular