ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի է, երբ կոշկավաճառին մեղադրում են խանութում նարինջ չվաճառելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկար տարիներ, հասարակությունն օտարված լինելով իշխանություններից, պաշտոնյաներին ընկալել է որպես տեղական վասալների և գլխիկոր կատարել է վերևներից եկող ցանկացած հրագհանգ: Վերջին տարիներին, սակայն, երբ այդ ընկալումները փոխելու փորձ է արվում, տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում ամեն ինչ քաոսի վերածել: Հիմա, խորը քնից արթնացած հասարակությունը հանկարծ, իր համար պարզել է, որ ոչ թե ինքն է համայնքի ղեկավարի և մյուս պաշտոնյաների ծառան, այլ հակառակը և սկսել է այնպիսի պահանջներ ներկայացնել, որոնք, շատ հաճախ որևէ կապ չունեն այս կամ այն պաշտոնյայի պաշտոնից բխող պարտականությունների հետ:Քիչ չեն նաև դեպքերը, երբ շրջանառության մեջ է դրվում իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություն և այն տիրաժավորելով, տպավորություն ստեղծվում, թե աշխարհը ուր որ է գլխիվայր շուռ է գալու:

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները ԱԳ նախարարից պահանջում էին, որ գերատեսչության ղեկավարը ՌԴ իշխանություններին ստիպի, կամ՝ պահանջի, որ ՀՀ քաղաքացիներին թույլատրեն վերադառնալ Ռուսաստան: Նախարար Զ. Մնացականյանի՝ ժողովրդին համոզելու բոլոր ջանքերն այդպես էլ չընկալվեցին և ըմբոստացած հասարակությունը շարունակեց արտաքին գերատեսչությունից պահանջել, որ հայկական կողմը հատի անհնարինության բոլոր սահմանները և իրենց հարցին լուծում տա: Քաղաքացիները, նույնիսկ հայտարարեցին, որ եթե ՌԴ-ն ՀՀ-ից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքցիներին երկիր մուտք գործելու որոշում չկայացնի, ապա իրենք ավտոբուսներով կմեկնեն Հայաստան-Վրաստան սահման և իրենց բողոքի ակցիան սահմանին կշարունակեն:

Վերջին շրջանում հարևան Վրաստանում սկսվել է համավարակի դեպքերի կտրուկ աճ արձանագրել: Փակ են երկրի բոլոր սահմանները, Վրաստանը հայտնվել է վտանգավորության նարնջագույն գոտում: Այսինքն՝ պարզ է, որ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ինչքան էլ պնդեն, պայքարեն, միևնույն է, հասկանալի պատճառներով, դեռ երկար ժամանակ չեն կարողանալու ցամաքային ճանապարհով հասնել Ռուսաստան: Ի դեպ, Ռուսաստան մեկնելու այլ, ավելի քաղաքակիրթ տարբերակ ևս կա, բայց, չգիտես ինչու մարդիկ չեն ցանկանում սպասել: Խոսքը ՌԴ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին ՌԴ դեսպանատան միջոցով չարտերային թռիչքով տեղախոխելու մասին է, բայց բողոքավորներին այդ ճանապարհը գրավիչ չի թվում, թեև այս ճանապարհով շատերն են մեկնել Հայաստանից:

Ստացվում է, որ ժողովուրդը երկրի ու սեփական իրավունքն իրացնելու տերը լինելու դրվագը հասկացել է, բայց այդպես էլ չի կարողացել ընկալել, թե որտեղ են ավարտվում իրենց իրավունքները և երկրի իշխանությունների պարտականությունները: Հակառակ դեպքում կստացվի հայտնի անեկտոդի նման, երբ կոշկավաճառին մեղարդում են, թե ինչու խանութում նարինջ չի վաճառվում:

Մարիամ Գաբրիելյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular