ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի որևէ մեկին պատասխանատվության ենթարկել որևէ արարք չկատարելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը փաստաբան Երվանդ Վարոսյանն է։

- Պարոն Վարոսյան, վերջին շրջանում իրավապահները բերման են ենթարկում, ապա նաև ձերբակալում «օրենքով գողերի» ու այլ քրեական հեղինակությունների: Իշխանությունը նշում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքը սկսել է արդյունքներ տալ: Ձեր կարծիքով՝ այդ օրենքը նման հնարավորություն տվե՞ց, թե՞ այս գործընթացով չպետք է շատ ոգևորվել:

— Ես առհասարակ կարծում եմ, որ սա իրավական հարթությունից դուրս գործընթաց է և, ցավոք սրտի, համոզված եմ, որ գործող իշխանությունները ինչպես մնացած բոլոր հարցերում, այս հարցում ևս խորը չեն գիտակցում, թե առհասարակ իրենք ինչով են զբաղվում։ Լսել են, կամ կինոներում են տեսել, գուցե գեղարվեստական գրքերում են կարդացել նման բաների մասին, և փորփրում են դրանք՝ իրագործելով  հասարակությանը հերթական անգամ հրամցնել, թե իրենք ինչ գործով են զբաղված։ Իրականում քրեական ենթամշակույթի հետ կապված քրեական օրենսգրքում առկա փոփոխությունները  իրավական անորոշության դասագրքային օրինակներ են։ Առհասարակ չի կարելի որևէ մեկին պատասխանատվության ենթարկել որևէ արարք չկատարելու համար։ Քրեական պատասխանատվությունը, ինչպես ցանկացած պատասխանատվություն պիտի հետևի արարք կատարելուն։ Իսկ թե մարդը ինչպես է մտածում, ինչպես է իր կյանքը ապրում և ինչ  սկզբունքներով է որոշել ապրել և քանի դեռ ինքը այդ սկզբունքները որևէ մեկի դեմ չի կիրառել  նրան պատասխանատվության ենթարկելը ուղղակի աբսուրդ է։  Դատարանում արդեն կա քրեական գործ, և մենք շուտով կտեսնենք, թե դատական համակարգը արդյոք ի վիճակի կլինի հավուր պատշաճի արձագանքել այդ անորոշ օրենքի կիրառմանը։ Բացի այդ ես ունեմ այլ մտավախություններ։ Կարծում եմ, որ օրենքի հեղինակները, կամ այս քաղաքականության հեղինակները իրականում  չեն խորհրդակցել իրավաբանների հետ, լուրջ խորհրդակցություն չեն ունեցել ո՛չ դատախազների, ո՛չ ոստիկանության ծառայողների հետ, որոնք նրանց կհուշեին, որ այս պայքարը չի կարող սահմանափակվել միայն նման գործողություններով, և կարծում եմ, որ սա հղի է ինչ որ հետևանքներով նաև կրիմինոգեն վատթարացման հետ կապված։

- Ընդհանրապես, «օրենքով գողերի» դեմ ինչպիսի՞ պայքար պետք է մղվի:

— Այն գործառույթները օրենքով գողերը երբեմն կիրառում են, որ արդարադատության  տարրեր է պարունակում իր մեջ, պետությունը պետք է ինքը իրականացնի շատ ավելի արդյունավետ։ Քաղաքացին պետք է իմանա, որ ցանկացած հարցի պարագայում ինքը կարող է դիմել պետությանը և ստանա աջակցություն ու կարիք չունենա որևէ այլ անձի խնդրել կամ դիմել։ Եթե հասարակությունը ունի խնդիր, այդ խնդիրները միշտ լուծողներ կգտնվեն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular