ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 գործ քննող դատավորը գերծանրաբեռնվա՞ծ, թե՞ իշխանությունների պատվեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ դատական համակարգը կոլապսի մեջ է, անզեն աչքով է տեսանելի: Թե այս անորոշ իրավիճակը դեռ ինչքան կարող է շարունակվել, ցավոք, ոչ ոք չգիտի: Պարզվում է, որ դատարաններում կան հայցեր, որոնք առանց հիմնավորման արդեն երկու տարի է հետաձգվում են, կան գործեր, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով վարույթ չեն ընդունվում: Որոշ դեպքերում էլ, ժամանակ շահելու համար գործերն ընդունվում են, բայց դրանք քնեցնելու համար ընկնում են այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու ելքերը, այս պահին տեսանելի չեն: Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժվեց:

Քաղաքական գործիչը, սակայն, մերժման մասին որոշումները վիճարկելու համար դիմեց դատարան: Դատարանը թեև դիմումն ընդունեց, բայց, արդեն ավանդույթ դարձած պատճառաբանությամբ՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 էջ ծավալով գործին ծանոթանալու համար ժամանակ գտնելու պատճառաբանությամբ, նշանակված դատաքննության օրը ևս մեկ ամսով հետաձգվեց։ Բայց հետաքրքրին այն է, որ եթե մյուս դատավորների դեպքում գերծանրաբեռնված են համարվում 100 և ավելի գործեր քննողները, ապա դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում այս պահի դրությամբ կա ընդամենը 5 քրեական գործ։

Դատավորի «գերծանրաբեռնվածության» լինելու մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, բայց ուշագրավն այն է, որ Շահվերդյանը այն դատավորներից է, ում կարիերան սրնթաց վերելք է ապրել Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ 2019թ. նոյեմբերին նշանակվեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին տեղափոխվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Հարց է ծագում, թե ինչպես պատահեց, որ դատավոր Շահվերդյանն ընդամենը մի քանի գործ քննելով այնքան ծանրաբեռնված իրեն զգաց, որ չհացրեց Ղազինյանի նեկայացրած հայցին ծանոթանալ և առանց վարանելու որոշեց նիստը հետաձգել:

Եթե սա է Փաշինյանի պատկերացրած անկախ դատական համակարգը, երբ մի քանի գործի պարագայում դատավորը կարող է իրեն գերծանրաբեռնված համարել ու տարբեր պատճառաբանություններով ձգձգել նիստերը, ապա դժվար չէ պատկերացնել, թե դեռ ինչերի կարող ենք ականատես լինել: Ստացվում է, որ կա՛մ նոր իշխանության ժամանակ նշանակված դատավորները նախկինների նման անկախ չեն, կա՛մ ներքին պայմանավորվածություն կա մեծ դադարներով դատերը վարելու, որպեսզի հասարակության ուշադրությունը դրանց վրա չսևեռվի:

Այսինքն, այս պահին կարող ենք փաստել, որ դատական համակարգը ոչ թե գործում է, այլ շարունակում է իր առանցքի շուրջ անկանոն պտտվել, առանց հաշվի առնելու, որ այդ ամենի պատճառով տորպեդահարվում է արդարադատության մի ողջ համակարգի գործունեություն, որը, փաստացի, շատ թանկ է նստում թե՛ քաղաքացիների, և թե՛ պետական բյուջեի վրա:

Սուսաննա Դարբինյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular