Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026

5 գործ քննող դատավորը գերծանրաբեռնվա՞ծ, թե՞ իշխանությունների պատվեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ դատական համակարգը կոլապսի մեջ է, անզեն աչքով է տեսանելի: Թե այս անորոշ իրավիճակը դեռ ինչքան կարող է շարունակվել, ցավոք, ոչ ոք չգիտի: Պարզվում է, որ դատարաններում կան հայցեր, որոնք առանց հիմնավորման արդեն երկու տարի է հետաձգվում են, կան գործեր, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով վարույթ չեն ընդունվում: Որոշ դեպքերում էլ, ժամանակ շահելու համար գործերն ընդունվում են, բայց դրանք քնեցնելու համար ընկնում են այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու ելքերը, այս պահին տեսանելի չեն: Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժվեց:

Քաղաքական գործիչը, սակայն, մերժման մասին որոշումները վիճարկելու համար դիմեց դատարան: Դատարանը թեև դիմումն ընդունեց, բայց, արդեն ավանդույթ դարձած պատճառաբանությամբ՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 էջ ծավալով գործին ծանոթանալու համար ժամանակ գտնելու պատճառաբանությամբ, նշանակված դատաքննության օրը ևս մեկ ամսով հետաձգվեց։ Բայց հետաքրքրին այն է, որ եթե մյուս դատավորների դեպքում գերծանրաբեռնված են համարվում 100 և ավելի գործեր քննողները, ապա դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում այս պահի դրությամբ կա ընդամենը 5 քրեական գործ։

Դատավորի «գերծանրաբեռնվածության» լինելու մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, բայց ուշագրավն այն է, որ Շահվերդյանը այն դատավորներից է, ում կարիերան սրնթաց վերելք է ապրել Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ 2019թ. նոյեմբերին նշանակվեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին տեղափոխվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Հարց է ծագում, թե ինչպես պատահեց, որ դատավոր Շահվերդյանն ընդամենը մի քանի գործ քննելով այնքան ծանրաբեռնված իրեն զգաց, որ չհացրեց Ղազինյանի նեկայացրած հայցին ծանոթանալ և առանց վարանելու որոշեց նիստը հետաձգել:

Եթե սա է Փաշինյանի պատկերացրած անկախ դատական համակարգը, երբ մի քանի գործի պարագայում դատավորը կարող է իրեն գերծանրաբեռնված համարել ու տարբեր պատճառաբանություններով ձգձգել նիստերը, ապա դժվար չէ պատկերացնել, թե դեռ ինչերի կարող ենք ականատես լինել: Ստացվում է, որ կա՛մ նոր իշխանության ժամանակ նշանակված դատավորները նախկինների նման անկախ չեն, կա՛մ ներքին պայմանավորվածություն կա մեծ դադարներով դատերը վարելու, որպեսզի հասարակության ուշադրությունը դրանց վրա չսևեռվի:

Այսինքն, այս պահին կարող ենք փաստել, որ դատական համակարգը ոչ թե գործում է, այլ շարունակում է իր առանցքի շուրջ անկանոն պտտվել, առանց հաշվի առնելու, որ այդ ամենի պատճառով տորպեդահարվում է արդարադատության մի ողջ համակարգի գործունեություն, որը, փաստացի, շատ թանկ է նստում թե՛ քաղաքացիների, և թե՛ պետական բյուջեի վրա:

Սուսաննա Դարբինյան

www.1or.am 

Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է «Ռուսաստանը փրկօղակ էր». Քաղաքագետը կանխատեսել է զանգվածային անկարգություններ Հայաստանում փտած լոլիկների պատճառով«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Իվան Մեզյուխո. Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբՀայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Հայկ Բաբուխանյան. Հայաստանին անհրաժեշտ է հանրաքվե և հստակ «Այո» Ռուսաստանի հետ միությանըԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները 23-ամյա վարորդը «Mercedes»-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել է Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 2-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը
Ամենադիտված