ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «անոնիմ» կեցվածքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և կանախատեսելի էր Բելառուսում ընթացող իրադարձություններից անմասն չմնաց նաև ՀՀ քաղհասարակությունը, որոնք տարբեր առիթներով ինչ-ինչ կոչերով ու հայտարարություններով էին հանդես գալիս՝ ի պաշտպանություն բելառուսական ընդդիմության։ Նախօրեին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանության դիմաց։ Մի քանի ցուցարարները իրենց խոսքով եկել էին աջակցություն հայտնելու բելառուս ժողովրդին, որ նրանք չվախենան, պայքարեն իրենց ազատության համար, որ բռնապետությունը ապագա չունի, ընթացքում էլ ՀՀ իշխանությունից նորից բողոքեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության ռահվիրա լինելով շնորհավորել «բռնապետին»:

Այս ամենի մեջ ամենահետաքրքրականը հատկապես բողոքի ակցիայի մասնակիցների կազմն էր: Ակցիային մասնակցում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող, «սորոսական» համարում ունեցող Դանիել Իոննիսյանը, կազմակերպման մեջ մեծ դերակատարություն ուներ նաև «Armenian Progressive Youth» ՀԿ-ն, որի ղեկավարն ու հիմանդիրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է։ Ցուցարարների շարքերում էր նաև ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը, որին պատկանող «Անտարես» հոլդինգը, վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Մյուս էքստրովագանտ կերպարը փաստաբան Տիգրան Եգորյանն է, ով հանդիսանում է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը և նրա կինը Լուսինե Հակոբյանը, ով «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահն է, որին ևս ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը: Այնտեղ էր նաև նույն հիմնադրամից ֆինանսավորվող «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իր մասնակցությունն էր ապահովել նաև նույն ֆինանսական ծագումն ունեցող «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Ակնհայտ է, որ ներկայացված ցանկից պարզ է դառնում, որ ակցիայի բոլոր մասնակիցները բացի այն, որ սորոսական են կամ ՀԱԿ անդամ, նաև մերձիշխանական քարոզիչներն են: Ստացվում է՝ Բելառուսի դեսպանատան մոտ, նախագահ Լուկաշենկոյից բողոքում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այսինքն, հնարավոր է` միջնորդավորված ներկայացնում էին նաև Փաշինյանի կարծիքը: Առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը տեղ հասցնելու համար ընտրում է ալտերնատիվ տարբերակներ, երբեմն դա իր թիմակիցներից մեկն է դառնում, երբեմն իր ընտանեկան թերթում գրված անանուն խմբագրականները, երբեմն էլ «հավատարիմ» աջակիցները: Այս դեպքը ուշագրավ է նաև ՀԱԿ աջակիցների առումով, քանի որ նախօրեին ՌԴ դեսպանի հետ էր հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քննարկել տարբեր հարցեր։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular