ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուռուցքներում թթվածնի պակասը նպաստում է քաղցկեղի մետաստազավորմանը. հետազոտություն

ՖՈՏՈ

Չարորակ ուռուցքի մետաստազավորումը շատ վտանգավոր երևույթ է, որը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ։ Մետաստազը ձևավորվում է քաղցկեղի բջիջներից, որոնք պոկվում են առաջնային ուռուցքից, սակայն այժմ Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս գործընթացը կարող է պայմանավորված լինել թթվածնի պակասով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքին թթվածնի մատակարարման գործընթացի և մետաստազների ձևավորման միջև կա շատ կարևոր փոխադարձ կապ, ինչը թույլ է տալիս մշակել քաղցկեղի բուժման նոր մեթոդներ։

Բազելի համալսարանի կենսաբժշկության ամբիոնի պրոֆեսոր Նիկոլ Աչետոյի հետազոտական խումբն ապացուցել է, որ ուռուցքից բջիջների անջատման համար պատասխանատու է հենց թթվածնի պակասը։ Հետազոտությունների ընթացքում գիտնականները գիտափորձեր են անցկացրել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ մկների վրա։ Գիտնականները վերլուծել են այդ ուռուցքների ներսում թթվածնի մատակարարման ու բջիջների անջատման գործընթացները, ինչպես նաև դրանց մոլեկուլյար ու բջջային կենսաբանական առանձնահատկությունները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքի տարբեր հատվածները տարբեր կերպ են թթվածին ստանում։ Պարզվել է, որ այն հատվածները, որոնք ունեին ավելի քիչ արյունատար անոթներ, ավելի վատ էին հագենում թթվածնով։ Ավելին՝ գիտնականներն ուսումնասիրել են այդ ուռուցքներից պոկված բջիջների խմբերն ու նկատել, որ դրանք նույնպես չէին ստանում բավարար թթվածին։ Արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ բջիները պոկվում են ուռուցքից, եթե չեն ստանում բավարար թթվածին։

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար քանակությամբ թթվածին չստացող բջիջների խմբերը խիստ վտանգավոր են, քանի որ ի տարբերություն բավարար քանակությամբ թթվածին ստացող բջիջների դրանք ավելի արագ էին մետաստազներ ձևավորում և նվազեցնում էին մկների կյանքի տևողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular