ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական օրակարգի հախուռն դրսևորումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում պոպուլիստական ու հախուռն հայտարարությունների ու հրապարակային ելույթների պակաս ընդհանրապես չենք ունենում, որոնք գլխավորապես հնչում են իշխանական դաշտից․ հաճախ նմանօրինակ հայտարարություններ հնչում են երկրի թիվ մեկ դեմքի կողմից։ Մի տուփ քիչ ծխելու և մի շիշ քիչ խմելու մասին Փաշինյանի օրերս արված հայտնի հայտարարությունը առաջին հայացքից հերթական չհիմնավորված ու անգրագետ ձևակերպումը։ Համանման անմեղ դրսևորումներ, իհարկե, մենք շատ ենք տեսել, բայց եթե խորանանք իրերի էության և մանրամասների մեջ, ապա պարզ կդառնա, որ անմեղ հիմարության փաթեթավորմամբ քաղաքացիներին ներկայացվում է պետության տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը։

Փաստացի դա հայտարարություն է հարկային տեռորի մասին, և մեծ հաշվով Փաշինյանի կառավարությունը շարժվում է ռեկետի ճանապարհով, ինչի վերջնական հանգրվանը պետական կոռումպացված կապիտալիզմն է։ Իրականում Հայաստանում չկա սոցիալական համակարգ, իսկ քաղաքացիներն էլ զրկված են սոցիալական պաշտպանվածությունից։ Հարկային բեռի ծանրացումը, առհասարակ անարդար հարկային համակարգի գոյությունը և քաղաքացիներին անդադար տուգանելու պրակտիկան ասվածի լավագույն վկայություններն են։ Իրականում ի՞նչ է ստացվում․ ըստ էության՝ կառավարությունը օրենքի ուժով թալանում է քաղաքացիներին՝ բարձրացնելով հարկերն ու մեծացնելով տուգանքները։

Իսկ մարդիկ ակնհայտորեն միայնակ են պետական զորեղ մեքենայի դեմ և որևէ մեկը չի պաշտպանում նրանց շահերն ու իրավունքները։ Ընդհակառակը՝ պետական ռեկետը արդարացվում է գաղափարական լպրծուն հնարքներով, իբրև թե՝ «աղքատությունը նրանց գլխի մեջ է», նրանք «ծույլ են, չեն աշխատում», «պետք է գնան ոչխար պահեն» և իհարկե օրերս հնչեցրած սիգարետ ծխելու և օղի խմելու վերաբերյալ «լեգենդար» ձևակերպումը։ Այս ամենը միմյանց հետ համադրելով՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ Փաշինյանի տեսանկյունից քաղաքացիներն են մեղավոր տնտեսական ծանր վիճակի և իրենց աղքատության համար, իսկ հարկային տեռորն ու տուգանքները կյանքի են կոչվում ի շահ նրանց, բայց անշնորհակալ հպարտ ժողովուրդը չի գնահատում կառավարության և վարչապետի այս ողորմածությունը։

Ի հակադրություն կոռուպցիայի չգոյության պոպուլիստական հայտարարությունների, կոռուպցիան ոչ միայն կա, այլ նաև զարգանում է և ամրապնդվում։ Տարբերությունն այն է, որ կոռուպցիոն բուրգին փոխարինել է կոռուպցիոն բազմանկյունը, մեկ կենտրոնից համակարգվելու փոխարեն այն դարձել է ինքնակարգավորվող և ինքնակազմակերպվող, ինչը շատ ավելի վտանգավոր է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular