ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մանիպուլյատիվ կառավարումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր էքստրովագանտ հայտարարություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել ու հետ բերել Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին»։

Սա նրա կողմից արված հերթական մանիպուլյատիվ հնարքն էր, որով փորձում է հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել, ու այդ ֆոնին բացահայտ սպառնալիքի լեզվով է խոսում։ Միանգամից հարց է առաջանում․ իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը Փաշինյանին քշելուց հետո պատրաստվում է իշխանության բերել Սերժ Սարգսյանին, մենք հանրության շրջանում նման տրամադրություն տեսնո՞ւմ ենք, ինչո՞ւ է վարչապետը նման կերպ պաշտպանվում իր ու իր թիմի հանդեպ հարձակումներից։ Տրամաբանական է, որ ամենահեշտ ճանապարհն է ասելու հպարտ քաղաքացիներին, թե «որքան էլ հիասթափվեք Փաշինյանից ու նրա թիմից մի՞թե դուք հետ կբերեք ձեր կողմից մերժվածին», «վարչապետին չեք հարգում, գոնե ձեր ընտրությունը հարգեք» և նման կոնտենտից կտրված հայտարարություններ։

Եթե ժողովուրդն այս իշխանություններից դեռ չի հիասթափվել, ապա ոչ մեկին էլ չի փորձի բերել իշխանության, իսկ եթե հասկանա, որ օր առաջ սրանք պետք է հեռանան, ապա հաստատ հետ չի նայի ու փորձի բերել նախկին իշխանավորներին, ու, վերջիվերջո, ժողովուրդը կորոշի՝ ում բերել և ինչու։ Փաշինյանի այս պարզունակ շանտաժը ցույց է տալիս, թե որքան սնանկ են նրա փաստարկները, ինքն ուղղակի ժողովրդին ասում է՝ իր այլընտրանքը Սերժ Սարգսյանն է, եթե չեք ուզում նրա վերադարձը թողեք մի քիչ էլ իշխանություն խաղամ ու նաև խաղամ ձեր նյարդերի հետ։ Բայց ինչո՞ւ այս հարցը ծագեց, ու Փաշինյանն էլ ստիպված եղավ նման անհամոզիչ հակափաստարկ բերել։ Հիշում ենք, որ նման բանավեճի նախաձեռնողը Լենա Նազարյանն էր, ով հայտարարեց, թե «նախարարները հո նվիրյալնե՞ր չեն, որ ընդամենը 500 000 դրամ աշխատավարձով աշխատեն»։ Գուցե համաձայնենք, որ նախարարի համար ոչ միայն 500 000-ը, այլ անգամ մեկուկես միլիոն դրամն է քիչ՝ հաշվի առնելով այն բարդ խնդիրները, որ վերցրել են իրենց ուսերին։ Բայց եթե այդ բարդ խնդիրները լուծեին, հասարակության բեռն էլ կթեթևանար, չէ՞ որ այդ գումարը տրվում էր, որպեսզի լինեն արդյունավետ կառավարիչներ։ Մինչդեռ տեսնում ենք, որ նրանց մոտ ոչ մի լուրջ ծրագիր իրականացնել չի ստացվում։

Փաստն այն է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, մեզ մոտ տեխնոկրատների կաբինետ չէ։ Այսինքն յուրքանաչյուր ոք, ով ստանձնում է նախարարի պարտականությունը, պետք է կյանքի կոչի «հեղափոխական» իշխանության ծրագիրը, որին հավանություն է տվել ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով։ Ու անկախ նրանից՝ նախարարը որքան է քայլել թիմի հետ, կամ քայլե՞լ է, թե՞ ոչ, նա «քայլողների» թիմի անդամ է, նա նվիրյալն է իր գործի ու այն ծրագրի, որի կատարմանն է լծվել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular