ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 վտանգավոր ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

ՖՈՏՈ

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ հուշում է դրանց մասին որոշակի ախտանշանների միջոցով, ինչն օգնում է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել, սակայն շատ հաճախ մարդիկ անտեսում են այդ հուշումները, ինչը հանգեցնում է լուրջ բարդությունների: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է չանտեսել ախտանշաններն ու պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնել:

MedikForum.ru պորտալը ներկայացրել է վեց ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով:

Ծարավի զգացում

Եթե անհագ ծարավի զգացումն ուղեկցվում է հոգնածության զգացումով, հաճախակի միզազատությամբ և մեծ քանակությամբ ջրի գործածությամբ, ապա այն կարող է պայմանավորված լինել արյան մեջ շաքարի մակարդակի նվազմամբ: Այս դեպքում կարող են նկատվել նաև այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են հաճախակի վարակները, ֆուրունկուլներն ու քաշի կորուստը:

Արյունոտ մեզ

Շատ վտանգավոր ախտանշան է նաև մեզի մեջ արյան հետքերի առաջացումը: Ընդ որում՝ հարկավոր է դիմել մասնագետին անգամ մեկ անգամ մեզի մեջ արյուն նկատելու դեպքում: Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել ինչպես ցիստիտով՝ միզապարկի բորբոքմամբ, այնպես էլ միզապարկի քաղցկեղով: Զարգացման վաղ փուլերում միզապարկի քաղցկեղը կարող է հազվադեպ դրսևորվել այս ախտանշանով, ուստի եթե արյունն ի հայտ է գալիս և անհետանում, ապա դեռ չի նշանակում, որ կարելի է անտեսել խնդիրը:

Անբացատրելի կապտուկներ

Առանց որևէ պատճառի կապտուկների առաջացման պատճառ կարող է դառնալ ասպիրինի կամ հակամակարդիչի (օրինակ՝ վարֆարինի) ընդունումը, սակայն այնուամենայնիվ անգամ այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետին: Անբացատրելի կապտուկները կարող են լինել արյան մեջ թրոմբոցիտների պակասի կամ անգամ լեյկոզի ախտանշան, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Ձայնի խռպոտություն

Ավելի քան 3 շաբաթ տևող ձայնի խռպոռությունն այն ախտանշաններից է, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Ընդ որում՝ սա հատկապես վտանգավոր ախտանշան է, եթե մարդը ծխում է:

Գիշերային առատ քրտնարտադրություն

Կանանց դեպքում գիշերային առատ քրտնարտադրությունը դաշտանադադարի մասին հուշող շատ տարածված ախտանշան է, սակայն այն այնուամենայնիվ չի կարելի անուշադրության մատնել: Ոչ շատ բարձր ջերմությամբ ուղեկցվող առատ քրտնարտադրությունը կարող է վկայել արյան քաղցկեղի մասին, ուստի ժամանակին բժշկին չդիմելը կարող է ճակատագրական լինել:

Փորափքանք

Մեծ քանակությամբ սննդի ընդունումից հետո փորափքանքի զարգացումը նորմալ երևույթ է, սակայն եթե տհաճ զգացողություններն առաջանում են սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո, ապա հարկավոր է դիմել մասնագետին: Հատկապես վտանգավոր է, եթե փորափքանքն ուղեկցվում է հագեցածության զգացումով, ինչպես նաև կոնքի կամ որովայնի հատվածի երկարատև ցավով: Նման դեպքերում պետք է անհապաղ բուժզննում անցնել, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել ձվարանների քաղցկեղով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular