ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


60 մլն դոլարի առեղծվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ՌԴ և ՀՀ տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: Սա այն դեպքում, երբ այս թեմայի հետ կապված առկա էր բավականին լուրջ տարաձայնություններ, որի մասին, տարբեր առիթներով, բարձրաձայնել էին երկու կողմերը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ արձանագրությունը ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Այսպիսով, ըստ ռուսական կողմի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները: Հարկ է փաստել, որ ռուսական կողմի տարածած այս հայտարարությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Տվյալ իրադրւթյունում տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի 2018թ. սեպտեմբերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում արված այն միտքը, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր ձեռնարկություն» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել:

Ի դեպ՝ ավելի ուշ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երկաթուղում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները հասնում են 104 միլիոն դոլարի։ Այս վերոնշյալ փաստերի համադրությունից տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ եղավ 60 մլն դոլարի չարաշահման մասին Փաշինյանի պնդումը: Նույն տրամաբանությունը հարցից հետո հուշում է տրամաբանական երկու տարբերակ․առաջին՝ Փաշինյանը ժամանակին անհիմն հայտարարություն է արել, ինչը բնորոշ է նրան, և իրականում այդպիսի մեծ չափի չարաշահումներ չեն եղել, և երկրորդ՝ երկաթուղում եղել է մեծ թալան, բայց ռուսական կողմին հաջողվել է հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում այս կամ այն կերպ լուծել հարցը (այստեղ էլ գործ ունենք կասկածելի կոռուպցիոն սխեմայի հետ):

Այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավ դրվագներից մեկն էլ այն է, որ հայկական կողմն այդ մասին լռում է, և հայտարարությունը տարածում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը, իսկ տարածած տեքստից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չարաշահումներ ընդհանրապես չեն էլ եղել: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը պետք է բացատրություն տան, թե ինչ եղավ այդ 60 մլն դոլարի չարաշահումը, ճիշտ էր Նիկոլի հայտարարությունը և եթե այդ պնդումը ճիշտ է եղել, ապա ինչպե՞ս է լուծվել այդ հարցը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular